Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mijazgayin hamajoghov 29
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին

Published: 29 Ապրիլի, 2022
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ գումարված «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի:

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ պարոն Բաբայանը տեղեկացրեց, որ Մայր Աթոռ են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի փաստաբանների պալատների ներկայացուցիչներ, ովքեր նպատակ ունեն ծանոթնալու հասարակական կյանքում Հայ Եկեղեցու առաքելությանը և իրավական ոլորտում ունեցած ավանդին:

Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադարձ կատարելով հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու առանցքային դերակատարությանը, ընդգծեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ու հոգևոր արժեքների կրողն ու հայի ինքնության կերտողը՝ պետականության բացակայության պայմաններում ստանձնելով հայորդիների իրավունքների և քրիստոնեական հավատքի պաշտպանությունը։

Անդրադառնալով գիտաժողովի կարևորությանը, հայ ժողովրդի համար հատկապես այս դժվարին ժամանակներում, Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ բարեկամ երկրների փաստաբանները, հաղորդ լինելով Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, միջազգային հաթակներում կպաշտպանեն հայ ժողովրդի արդար իրավունքները։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև արցախյան 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, գերիների վերադարձման խնդրին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, որն ուղղված է ոչ միայն արցախահայության, այլև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված համամարդկային նշանակություն ունեցող կրոնական, հոգևոր-մշակութային կոթողների դեմ։

Վեհափառ Հայրապետը վստահեցրեց, որ հայ ժողովուրդը քրիստոնեական հավատքի շնորհիվ և բարեկամ ու հավատակից ժողովուրդների զորակցությամբ ուժ կգտնի հաղթահարելու առկա դժվարությունները:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Matenadaran 37 Մայր Աթոռի Մատենադարանը հյուրընկալեց Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի տնօրենին
Հաջորդ նյութը Arayik harutyunyan 378 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի նախագահին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Frezno 10 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին

10 Հունիսի, 2019
Mayr ator 5
Նորություններ

Կարգալույծ են հռչակվել Տ. Վռամ աբեղա Ղազարյանը և Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանը

3 Հոկտեմբերի, 2016
Ejmiacin hayordac tun
Նորություններ

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՈՐԴԱՑ ՏԱՆԸ

14 Փետրվարի, 2017
Ulf Ekman
Նորություններ

«Կյանքի խոսք» աղանդավորական միջազգային կառույցի հիմնադիրը հրաժարվել է իր ստեղծած կառույցից. Ի՛նչ է սպասվում հայաստանյան «Կյանքի խոսք»-ին` առանց Ուլֆ Էկմանի

16 Մարտի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?