Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hamagumar handznkhumb
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միաբանական համագումարի գործող և նորընտիր հանձնախմբերի անդամներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միաբանական համագումարի գործող և նորընտիր հանձնախմբերի անդամներին

Published: 13 Հունիսի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունիսի 11-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միաբանական համագումարի գործող և նորընտիր կազմակերպիչ հանձնախմբերի անդամներին։

Նորին Սրբությունը կատարված հաջող աշխատանքների համար իր գնահատանքը հայտնեց միաբանական համագումարի գործող հանձնախմբին, որի կազմում ընդգրկված են Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ԳՀՃ Պատմական աստվածաբանության ամբիոնի վարիչ Տ․ Անդրեաս վարդապետ Եզեկյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն Տ․ Տիրայր վարդապետ Հակոբյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից Տ․ Առեն աբեղա Ճեպեճյանը, Իսպանիայում և Պորտուգալիայում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ․ Շնորհք աբեղա Սարգսյանը։

Հայոց Հովվապետը նաև իր հայրական օրհնությունը բերեց նոր հանձնախմբի անդամներին՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից Տ․ Սիմեոն աբեղա Օդաբաշյանին, Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանին, Տ․ Դերենիկ աբեղա Սահակյանին, Վիրահայոց թեմից Տ․ Հակոբ աբեղա Սահակյանին, Տ․ Աղան աբեղա Երնջակյանին, Իրաքի հայոց թեմից Տ․ Ղևոնդ աբեղա Սաղաթելյանին։ Նորին Սրբությունը հորդորեց միաբաններին ջանասիրությամբ ու աննվազ եռանդով ձեռնամուխ լինել հաջորդ միաբանական հավաքի կազմակերպմանը՝ նկատի առնելով հայրենիքին, Եկեղեցուն և ժողովրդին հուզող արդիական խնդիրները։

Միաբանական համագումարը տեղի է ունենում երկու տարին մեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում ծառայող միաբանները (աբեղաներ, վարդապետներ և ծայրագույն վարդապետներ) մեկտեղվում են հայոց հոգևոր կենտրոնում քննարկելու Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիներ փնտրելու, փոխանակվելու հոգևոր ծառայության փորձառությամբ, ինչպես նաև վերանորոգելու իրենց ուխտը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ekeghecakan joghovner Հայաստանեայց եկեղեցւոյ ընդունած եկեղեցական ժողովները
Հաջորդ նյութը Astvats pahum e mez Աչքի լույսի պես

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator987
UncategorizedՆորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Սեդրակ քահանա Աղասյանը

28 Հունիսի, 2023
Avag shabat Mayr ator
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց

31 Մարտի, 2023
7 1
Նորություններ

Նոր հրատարակություն

7 Փետրվարի, 2020
Gevorg episkopos 251
Նորություններ

Գևորգ Սրբազանն արձագանքում է Յազչյանին

13 Հուլիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?