Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
13 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի պաշտոնեությանը (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի պաշտոնեությանը (նկարներ)

Published: 13 Հունվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունվարի 13-ին` Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնին, Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում ընդունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գտնվող բաժինների պաշտոնեությանը` ուղեկցությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:

 Բացման խոսքում Մուշեղ Սրբազանը Մայր Աթոռի պաշտոնեության անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրալի տոների առիթով և Հայոց Հորը փոխանցեց ամենքի սերն ու նվիրումը:

 Սուրբ Էջմիածնի աշխատակիցների անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց նաև Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր փիլ. գիտ. դոկտոր Արսեն Բոբոխյանը` շնորհակալություն հայտնելով հայրական խնամքի և հոգածության համար:

 «Անցած 2016 թ. հարուստ էր ձեռքբերումներով, բայց, դժբախտաբար, նաև կորուստներով: Չնայած բազմաթիվ խոչընդոտներին` պատերազմի և խաղաղության սահմանագծին գտնվող մեր երկիրը, այնուամենայնիվ, զարգացման լուրջ քայլեր կատարեց, և այս գործընթացում խիստ էական էր Հայ Առաքելական Եկեղեցու դերը, որն իր անմիջական մասնակցությունը բերեց հայրենիքում և Սփյուռքում տեղի ունեցող գրեթե բոլոր իրադարձություններին:

 2016 թ. սեպտեմբերին լրացավ Հայոց պետականության քառորդ դարը: Մի հին ժողովուրդ, որի անունը հիշվում է դեռևս սեպագրերում՝ վաղուց վերացած քաղաքակիրթ ազգերի շարքում, այսօր, զառամյալ ծերունու փոխարեն, հառնում է որպես 25-ամյա մի երիտասարդ, որի հոգևոր առաջնորդությունը վստահված է Ձերդ Սրբությանը: Ձեզ վիճակվեց հովվապետել մեր ժողովրդին պատմական այն ժամանակաշրջանում, երբ մի կողմից թշնամու անընդմեջ հարձակումների, մյուս կողմից` երկրի սոցիալական ծանր վիճակի պայմաններում տքնում էր հազարամյա հայ ժողովուրդը:

 Խոսելով նախորդ տարվա մասին, չենք կարող չանդրադառնալ ապրիլյան Քառօրյա պատերազմին, որից մեր ժողովուրդը հերթական անգամ պատվով դուրս եկավ: Այդ դժվարին օրերին Հայոց Ս. Եկեղեցին և Դուք, Վեհափառ Տեր, հայ զինվորի և ժողովրդի կողքին էիք:

…2016 թ. տեղի ունեցած իրադարձություններից բոլորը հնարավոր չէ թվել:

 Հայոց կյանքում տեղի ունեցած իրադարձությունների այս առատությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու՝ դրանցում խաղացած կարևոր դերն ու նշանակությունը փաստում են մեր Եկեղեցու կենսունակության բարձր աստիճանը», — նշեց պրն. Արսեն Բոբոխյանը` մաղթելով, որ Վեհափառի օրհնությամբ ավելի բարեհաջող լինի 2017 թվականը՝ խաղաղ, ներդաշնակ և զերծ հոգևոր ու նյութական անհանգստություններից:

 Ապա Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով ներկաներին շնորհավորեց և իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փառք վերառաքելով առ Աստված անցնող տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ընդհանրապես Հայ Եկեղեցու առաքելության արգասավորման համար:

 Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ներկաներին 2016 թվականին Եկեղեցու գործունեության կազմակերպման և անխափան ընթացքի համար ներդրած ջանքերի ու նվիրյալ ծառայության համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ յուրաքանչյուր կառույց և աշխատակից խղճի մտոք, պատասխանատվության զգացումով, հանձնառությամբ ու սիրով կարելին արեցին և նպաստեցին, որպեսզի արդյունավոր լինի ժողովրդին ու հայրենիքին բերած Եկեղեցու ծառայությունը:

 Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց նույն ոգով ու նախանձախնդրությամբ շարունակել իրենց բարեխիղճ ծառայությունը նաև 2017 թվականին, այն գիտակցությամբ, որ դրանով է պայմանավորված Եկեղեցու առաքելությունը, եկեղեցական կյանքում ծրագրվող ձեռնարկների հաջողությունը, ավելի ընդարձակ տեսլականը` խաղաղությունը երկրի սահմաններում և բարօրությունը հայ ժողովրդի կյանքում:

 Կարևորելով ամենքի ծառայությունը նաև Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում` Նորին Սրբությունը հավելեց. «Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուրիդ աշխատանքը մեծ, հսկայական ներդրում է մեր երկրի առաջընթացի ու խաղաղության, մեր ժողովրդի ապահով կյանքի ու ձեռքբերումների համար: Յուրաքանչյուրիդ անձնական ներդրումն ու ծառայությունը կարևոր նպաստ են այն իղձերի, երազների և տեսիլքների իրագործմանը, ինչին ձգտում է մեր ժողովուրդը: Եթե յուրաքանչյուրս մեր ծառայության մեջ անսակարկ նվիրումով մեր պարտականությունն իրագործենք, կունենանք մեր ցանկալի երկիրը»:

 Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Մայր Աթոռի աշխատակիցներին` նրանց ընտանիքներին մաղթելով օրհնյալ և բարեբեր տարի:

13 1 13 2 13 3 13 4 13 5 13 6 13 7 13 8

 

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Sahak eps. Anvanakochutyun Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Անվանակոչություն (տեսանյութ)
Հաջորդ նյութը Ter Koryun Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանը հերքում է, թե գումար է պահանջել պսակադրության կարգի համար

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Tachar 06.03.2020
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհրդի նիստերից մեկը նվիրված էր Մայր տաճարի նորոգության ընթացքին (տեսանյութ)

6 Մարտի, 2020
Ter Vahram 12
ՀարցազրույցներՆորություններ

Ինչպե՞ս արտակարգ դրության պայմաններում լուծել Պահքը․ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանում է

11 Ապրիլի, 2020
01.03
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին

8 Մարտի, 2023
20 2 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հռոմի Կաթոլիկ համալսարանի Ա. Ջեմելլի հիմնադրամի պատվիրակությանը

20 Փետրվարի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?