Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
05 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահին

Published: 28 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ, Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդին՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահին Հայաստան այցի և Երևանում գումարված` Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին բերած մասնակցության առիթով: Գարեգին Բ Կաթողիկոսն ընդգծեց, որ մարդկանց կյանքը փրկելու և քաղցկեղով տառապող հիվանդներին հույս ներշնչելու աստվածահաճո առաքելության է լծված Հորդանանի արքայադուստրը:

Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորեց Հայաստանում ուռուցքաբանության զարգացմանն ուղղված քայլերը, որոնք կնպաստեն քաղցկեղի կանխարգելմանը և բուժմանը, խոսեց բնակչության իրազեկվածության, ինչպես նաև առողջապահության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը տիկին Դինա Մայրեդին ներկայացրեց առողջապահության ոլորտում Մայր Աթոռի կողմից ձեռնարկվող քայլերը` հավելելով, որ եկեղեցին մշտապես իր հավատացյալներին հորդորում է աջակցել առողջական խնդիրներով տառապող մարդկանց, դրսևորած սրտակցությամբ թեթևացնել նրանց ցավն ու տառապանքը:

Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահը ևս անդրադարձ կատարեց քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում միության կողմից իրականացվող ծրագրերին, ներկայացրեց Հայաստան այցից իր տպավորությունները: Քաղցկեղի կանխարգելման և հիվանդների խնամատարության գործում արքայադուստր Դինան նաև կարևորեց կրոնական հաստատությունների և առաջնորդների դերը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց 2000 թ. հովվապետական իր այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Խոսվեց Հորդանանի հայ համայնքի, ինչպես նաև երկրում տարբեր ազգային և կրոնական համայնքների ջերմ փոխհարաբերությունների ու խաղաղ համակեցության մասին:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը իր օրհնությունը բերեց Դինա Մայրեդին և մաղթեց Բարձրյալի զորակցությունը նրա օգտաշատ առաքելության մեջ:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

01 3 02 3 03 3 04 3 05 2 06 1

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 01 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Իտալիայի Կաստելանի թեմի 30 քահանաների հետ
Հաջորդ նյութը sahmanin Զատկական այցելություններ սահմանային հենակետեր (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

09 1 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին

9 Հուլիսի, 2021
Mesrop srk
Հարցազրույցներ

«Ես քրիստոնյա եմ… ». առաջնագծում հոգեւորականները զինվորների կողքին են

4 Ապրիլի, 2016
06.10 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄԷ պատվիրակությանը (նկարներ)

19 Հոկտեմբերի, 2022
BANAVECH142
Նորություններ

Տ. Շահե Ծայրագույն Վարդապետ Անանյանի և Ժաննա Անդրեասյանի բանավեճը

8 Հուլիսի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?