Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11 3 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Uncategorized > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի հոգևոր առաջնորդներին (նկարներ)
Uncategorized

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի հոգևոր առաջնորդներին (նկարներ)

Published: 11 Սեպտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Իրաքի Քրիստոնեական ավանդապահությանց նախարար տիար Ռաադ Քաչաչիին և Իրաքի Քրիստոնեական Եկեղեցիների առաջնորդներին` ուղեկցությամբ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի:

 Ավագ արքեպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց պատկառելի պատվիրակության անդամներին` ուրախություն հայտնելով նրանց` Հայաստան այցի կապակցությամբ և ներկայացնելով նրանց տպավորությունները հոգևոր կյանքում վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումների վերաբերյալ:

 Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Հայոց Հովվապետը` ընդգծելով, որ Մերձավոր Արևելքի երկրներն ու ժողովուրդները մշտապես իր աղոթքների մեջ են: Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ, հետևելով զարգացումներին, մեծ ցավ է ապրում` հաղորդ դառնալով բախումների հետևանքով մարդկային կորուստներին և պատճառված ավերածություններին, կրոնական անհանդուրժողականության դրսևորումներին:

 Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազում ողբերգություններ, ավերածություններ և կոտորածներ է տեսել, սակայն հավատքով հաղթահարել է իր կյանքի բոլոր մահերը և հարություն առել Քրիստոսի հավատքով: Գարեգին Բ Հայրապետը վստահություն հայտնեց, որ Աստծու օրհնությամբ և օժանդակությամբ Իրաքի ժողովրդի ամուր, հաստատուն կամքով կհաղթահարվեն բոլոր դժվարությունները և կվերադառնան Իրաքի փառքի օրերը, խաղաղ և երջանիկ կյանքը: Այս մաղթանքով Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատանքը հայտնեց հոգևոր եղբայրներին ի Քրիստոս, որ շարունակում են մնալ իրենց հավատավոր հոտի կողքին` հույսով և հավատով լցնելով նրանց կյանքը դեպի վաղվա օրը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև հայ և արաբ ժողովուրդների միջև առկա դարավոր եղբայրական հարաբերություններին, հաշտ և համերաշխ գոյակցությանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում Եկեղեցիների և այլ կրոնական հարանվանությունների հետ Հայ Եկեղեցու ունեցած ջերմ կապերին: Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը իր շնորհակալական խոսքն ուղղեց Իրաքի իշխանություններին ի դեմս հանդիպմանը ներկա նախարար Քաչաչիի` հայ համայնքին և թեմին ցուցաբերվող մշտական աջակցության և զորակցության համար:

 Նորին Սրբությունը նաև գնահատանք հայտնեց Ավագ Սրբազանին գեղեցիկ նախաձեռնության համար` հավելելով, որ նման այցերն ու մեկտեղումները զորացնում են միմյանց: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված ամուր, անսասան և օրհնյալ պահի եղբայրական կապերն ու գործակցությունը Քրիստոնեական Եկեղեցիների և այլ կրոնների միջև:

 Զրույցի ընթացքում հանդիպման համար իր շնորհակալությունը հայտնեց Իրաքի Քրիստոնեական ավանդապահությանց նախարար տիար Ռաադ Քաչաչին` փոխանցելով նաև Իրաքի պետության ջերմ ողջույնները և Իրաք այցելելու հրավերը: Նախարարն իր խոսքում անդրադարձ կատարեց պետության հետ կրոնական համայնքների կապերի և գործակցության, ինչպես նաև պետության կողմից իրականացվող վերականգնողական ու կառուցողական աշխատանքների և ցուցաբերվող զորակցության մասին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը հաստատեց, որ այսօրվա պայմաններում հոգատար վերաբերմունքը համայնքների նկատմամբ առավել չափով կարևոր է:

 Մուսուլի, Քերքուկի և Քրդական մարզի Ասորի Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Նիկոդիմոս արքեպիսկոպոս Տաուտ Շարաֆը, Իրաքի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Ժան արքեպիսկոպոս Բենիամին Սուլէյմանը, Իրաքի Կաթոլիկ Ասորի Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Եփրեմ Յուսուֆ արքեպիսկոպոսը, Երիցական Եկեղեցու երեց Յուսուֆ Ջեմիլ Էլ-Սագգան ևս իրենց սրտի խոսքն ուղղեցին Ամենայն Հայոց Հայրապետին` հանգամանորեն ներկայացնելով Իրաքում տիրող դժվարին իրավիճակը, քրիստոնեական համայնքների դիմագրաված մարտահրավերները: Հոգևոր առաջնորդները հայցեցին նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքները Իրաքում խաղաղության վերհաստատման համար:

 Հանդիպմանը ներկա էր Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

11 3 1 13 3 2 13 3 3

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Gevorgyan Chemaran Գևորգյան հոգևոր ճեմարանը աստվածաբանության ոլորտում սկսում է ասպիրանտական կրթություն
Հաջորդ նյութը 12 4 Բացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի 2017-2018 թթ. ուսումնական տարին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Mayr ator 6
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կգումարվի ԱՄՆ-ում

6 Հոկտեմբերի, 2016
IMG 7613 2 61
UncategorizedՏեսանյութեր

Մյուռոնօրհնության արարողություն (ամբողջական տարբերակ)

29 Սեպտեմբերի, 2015
Ter Minas qhn. 115
Նորություններ

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման խոսակցություն երբևէ տեղի չի ունեցել իմ և Արմեն Խաչատրյանի միջև» Տեր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյան

31 Հուլիսի, 2018
Ekeghecakan kyanq 106
Նորություններ

Եկեղեցական կյանք (01.06.2018)

2 Հունիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?