Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Iraqi barekamakan khumb 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Published: 17 Մարտի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը Նորին Սրբությունն ընդգծեց, որ վերջիններիս այցը Հայաստան լավագույն վկայությունն է երկու ժողովուրդների՝ դարավոր պատմություն ունեցող բարեկամական և ջերմ հարաբերությունների։ Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են, և նմանօրինակ այցելություններն առավել կնպաստեն միջպետական կապերի ամրապնդմանը։

Անդրադարձ կատարվելով Իրաքի հայ համայնքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ վերջինս ևս իր կարևոր նպաստն է բերում հայ-իրաքյան հարաբերությունների խորացման գործում։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն ու երախտագիտությունը հայտնեց Իրաքի իշխանություններին հայ համայնքի և նրա հոգևոր կյանքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։ Հայոց Հովվապետը երկու ժողովուրդների կապերի սերտացման, ազգերի խաղաղ գոյակցության հարցում կարևոր նկատեց միջկրոնական երկխոսությունը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին իր հետևողական մասնակցությունն է բերում այդ գործընթացում։

Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, նշեց, որ պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում առավել ամրապնդելու ու զարգացնելու։ Վերջինս ընդգծեց նաև, որ Իրաքի իշխանությունները գործուն ջանքեր են ներդնում ապահովելու երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ կեցությունը, պաշտպանելու նրանց իրավունքները։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Iraqi barekamakan khumb 1 Iraqi barekamakan khumb 2 Iraqi barekamakan khumb 3 Iraqi barekamakan khumb 4

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Brazilya despan 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի նորանշանակ դեսպանին (նկարներ)
Հաջորդ նյութը Tangaranneri dramashnorh 6 Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 142
Նորություններ

Նոր տնօրինություն

18 Դեկտեմբերի, 2018
26 7
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ուխտավորների հետ (նկարներ)

26 Հունիսի, 2017
Mayr tachar veran
Նորություններ

Նոր նշանակումներ

9 Հունվարի, 2020
Miqayel eps. Artaqsum
Նորություններ

Ցանկացած հոգևորական նույնը կաներ, առավելևս Ամենայն Հայոց կաթողիկոսը. Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

15 Ապրիլի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?