Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24 .01 Egiptosi despan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանին

Published: 24 Հոկտեմբերի, 2023
Կարդալու տևողություն՝ 1 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին:

Հանդիպմանը ներկա էր նաև Ղպտի Ուղղափառ Եկեղեցու սպասավոր Հայր Իլարիոնը, ով իր աստվածաբանական կրթությունն է շարունակում Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում։

Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն՝ գնահատանքով անդրադառնալով, որ Եգիպտոսի իշխանությունները և ժողովուրդը հյուրընկալեցին Հայոց Ցեղասպանությունից փրկված հայորդիներին՝ հնարավորություն ընձեռելով վերակազմակերպելու իրենց ազգային-հոգևոր կյանքը: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերակատարությանը հայ-եգիպտական կապերի զարգացման գործում:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը մտահոգությամբ անդրադարձավ մեր երկրի ու Արցախից բռնի տեղահանված մեր զավակների առջև ծառացած մարտահրավերներին, և ներկայացրեց արցախահայերի կարիքների հոգածությանն ուղղված Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը։

Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ Հայ և Ղպտի Քույր Եկեղեցիների միջև առկա են եղբայրական ջերմ հարաբերություններ և սերտ փոխգործակցություն։

Իր հերթին դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին Վեհափառ Հայրապետին փոխանցեց Ղպտի Ուղղափառ եկեղեցու հոգևոր պետ Թավադրոս Բ Պատրիարքի ողջույններն ու բարեմաղթանքները: Եգիպտոսի դեսպանը Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ իր ջանքերը կներդնի հայ-եգիպտական հարաբերությունների էլ ավելի սերտացման և համագործակցության առավել ամրապնդման համար։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Kiprosi arepiskoposi ognakan 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի արքեպիսկոպոսի օգնականին
Հաջորդ նյութը Irani mshakuyti despan 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավարին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ekeghecakan kyanq 16..07.3016
Նորություններ

Եկեղեցական կյանք (16.01.2017)

17 Հունվարի, 2017
Hambardzum 9
Նորություններ

Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

18 Մայիսի, 2023
30.01
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Կրթության և գիտության նախարարին (նկարներ)

30 Օգոստոսի, 2018
Garegin b wreqwe
Նորություններ

Պետականության վերականգնումը արգասիքն էր մեր ժողովրդի երկարամյա ազատագրական պայքարի

28 Մայիսի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?