Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
28.03.03
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին

Published: 28 Նոյեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նոյեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:

Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն ուղղեց պրն. դեպանին նշանակման առիթով` ցանկանալով արդյունավետ առաքելություն` ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների և գործակցության շարունակական ամրապնդման: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց հայ-սիրիական պատմական կապերի մասին` ընդգծելով հայ համայնքի կարևոր դերակատարությունը դրանց զորացման գործում:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դեսպանը քննարկեցին Սիրիայում տիրող կացությունը, անդրադարձան հակամարտության հետևանքով արձանագրված ցավալի կորուստներին և պատճառված ավերածություններին: Վեհափառ Հայրապետը մասնավոր մտահոգություն արտահայտեց Սիրիայի ժողովրդի, այդ թվում հայ համայնքի կրած տառապանքներին ու դժվարությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայության նվազման կապակցությամբ:

Գարեգին Բ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին շարունակելու է իր զորակցությունը բերել Սիրիայի ժողովրդին: Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ այս առնչությամբ Մայր Աթոռը մշտական կապի մեջ է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդի և Քույր Եկեղեցիների առաջնորդների հետ և ամեն ջանք ի գործ է դնում` միջեկեղեցական հանդիպումներին և տարբեր այլ հարթակներում միջազգային հանրության ուշադրությանը բերելու Մերձավոր Արևելքի խնդիրները և նպաստելու հակամարտության հանգուցալուծմանը:

Նորին Սրբությունը դեսպանին նաև հայտնեց Հայաստանում հաստատված սիրիահայերին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող հոգևոր և նյութական աջակցության մասին:

Դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմն իր հերթին շնորհակալություն հայտնեց դժվարին այս ժամանակաշրջանում Սիրիային ցուցաբերվող զորակցության համար: Դեսպանը առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորեց նաև սիրիահայ համայնքի դերը, որը մշտապես մեծ հարգանք է վայելել երկրում:

Սիրիայի դեսպանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և Սիրիայի գլխավոր մուֆթի Ահմադ Բադր Ալ-Դին Հասունի ողջույններն ու բարեմաղթանքները:

Աղոթելով Սիրիայում խաղաղության վերահաստատման համար` Վեհափառ Հայրապետը հայցեց Բարձրյալի հովանին և պաշտպանությունը Սիրիայի բարեսեր ժողովրդին և մաղթեց, որ երկրում սկսված վերականգնողական աշխատանքների արդյունքում ամենքը շուտով կարողանան վերադառնալ իրենց բնակության վայրերը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը LKH 21 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԼԿՀ ներկայացուցիչներին
Հաջորդ նյութը 28.02.03 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

mayr ator 2
Նորություններ

Նոր նշանակումներ

13 Նոյեմբերի, 2013
Vazgenyan dpranoc
Նորություններ

Թերթե՛ք եկեղեցական պատմության էջերը և տեսե՛ք, արդյոք շա՞տ կաթողիկոսներ ենք ունեցել, ովքեր ճեմարան են հիմնադրել

30 Հունիսի, 2018
GHX joghov
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

31 Հուլիսի, 2013
RD Moskvayi tem 245
Նորություններ

ՌԴ հայ ազգային, մշակութային, գիտական, հասարակական կառույցների և հոգևոր դասի հորդորը

16 Դեկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?