Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10 1 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Uncategorized > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ դեսպանին (նկարներ)
Uncategorized

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ դեսպանին (նկարներ)

Published: 10 Հունիսի, 2021
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մայր Աթոռի և Ղազախստանի դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգոծակցություն։ Նորին Սրբությունը առանձնացրեց միջկրոնական երկխոսության ոլորտում գործակցությունը՝ վերհիշելով Հայոց Եկեղեցու մասնակցությունը Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի աշխատանքներում և համագումարի շրջանակներում իր այցը Ղազախստան։
Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ հետպատերազմյան դժվարին իրավիճակին՝ հույս հայտնելով, որ բարեկամ Ղազախստանն իբրև ՀԱՊԿ-ի անդամ երկիր իր նպաստը կբերի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Նորին Սրբությունը դեսպան Իմանբաևի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների մտոհոգիչ փաստին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արցախյան տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության հանդեպ վայրագ վերաբերմունքին։
Իր հերթին Ղազախստանի նորանշանակ դեսպանը Հայոց Հովվապետին փոխանցեց երկրի նախագահի և ղեկավարության բարեմաղթանքները։ Դեսպանը ժողովուրդների խաղաղ և ներդաշնակ կեցության գործում կարևոր նկատեց նաև միջկրոնական երկխոսությունը։ Այս առումով դեսպան Իմանբաևն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը Ղազախստանի Հանրապետության նախաձեռնությամբ կազմակերպվող Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի կազմակերպչական աշխատանքներին և անցկացմանը Հայոց Եկեղեցու կարևոր մասնակցության համար։
Խոսելով երկրների միջև առավել զարգացող և ամրապնդվող քաղաքական և տնտեսական համագործակցության մասին՝ Ղազախստանի դեսպանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է շարունակել ձևավորված բարեկամության ավանդույթները։ Պրն․ Իմանբաևը հավաստիացրեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ պիտի շարունակի ջանքեր ներդնել Մայր Աթոռի և Ղազախստանի միջև գործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։
Զրուցակիցներն անդրադարձան նաև Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկկողմ հարաբերությունների սերտացման գործում։

10 1 1 10 1 2 10 1 3 10 1 4

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Vache Tamar «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նոր արժեքավոր համալրումը
Հաջորդ նյութը Sahak Mashalyan247 Ձեր կյանքի մեջ էլ, եթե փուշ կա, սպասեք ծաղիկներին. Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Тер Парен 356
Սոցկայքեր

«Խոսքն ուժ ունի․ խոսքը կարող է փոխել աշխարհը լավ կամ վատ ուղղությամբ»

15 Հունիսի, 2020
Artsakhi mshakuytayin 4
Նորություններ

Տեղի ունեցավ «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողով

12 Հոկտեմբերի, 2022
Garegin Erkrord 147
Նորություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

21 Սեպտեմբերի, 2021
01.22.06
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն

1 Հունվարի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?