Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
02 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Published: 2 Փետրվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Ինկերի Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի):
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների և տարբեր ոլորտներում գործակցության զարգացման կապակցությամբ` ընդգծելով, որ այդ բարեկամական հարաբերությունների արտահայտությունն են նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և Ֆինլանդիայի եկեղեցիների միջև առկա եղբայրական կապերը:
Այս առիթով Վեհափառ Հայրապետը երախտագիտությամբ վերհիշեց 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին Ֆինլանդիայի Ուղղափառ և Լյութերական Եկեղեցիների պատվիրակությունների բերած մասնակցությունը:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձավ 2004 թվականին Ֆինլանդիա կատարած իր այցին, հանդիպումներին Եկեղեցիների առաջնորդների և փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Դեսպան Արյա Մակոնեն իր հերթին նշեց, որ իր համար մեծագույն պատիվ է գտնվել Մայր Աթոռում ու հանդիպել Հայոց Հովվապետին: Նա վստահություն հայտնեց, որ հնարավոր ամենը կանի, որպեսզի բարեկամական կապերն էլ ավելի զորանան և Հայաստանն ու Ֆինլանդիան փոխադարձաբար ավելի ճանաչելի դառնան միմյանց համար:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց դեսպանի հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու առաքելությանը, սոցիալական ու կրթական գործունեությանը, ինչպես նաև հայ ժողովրդի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հրամայականներին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորանշանակ դեսպանին հաջողություններ մաղթեց դիվանագիտական իր առաքելության մեջ:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերություների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

02 1 02 2 02 3 02 4

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Varq srboc hator b Վարք Սրբոց. Հատոր Բ. Դեմետրիոս — Թեոփիլոս. pdf
Հաջորդ նյութը 02 Tonapatjar Նոր հրատարակություն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Garegin B 437
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին

24 Նոյեմբերի, 2020
Nrnorhneq 2017
Նորություններ

Նռնօրհնեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տարեմուտի գիշերը (տեսանյութ)

1 Հունվարի, 2017
IMG 5211 копия
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Տեառնընդառաջի տոնախմբությունը (նկարներ)

14 Փետրվարի, 2016
8 4
Նորություններ

Հայրապետական կոնդակ Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առիթով

5 Մայիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?