Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Cekhayi despan 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպանին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպանին

Published: 22 Փետրվարի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բերելով դեսպանին, մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ առաքելություն:

Գոհունակությամբ փաստելով երկու երկրների բարեկամական սերտ հարաբերություններն ու գործակցությունը՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական և բարի արդյունքներ կապահովեն երկու ժողովուրդների համար: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հայ-չեխական կապերի առավել ամրապնդման գործում նաև իր կարևոր նպաստն է բերում Չեխիայի հայ համայնքը: Այս առիթով Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն ի դեմս դեսպանի իր գնահատանքը փոխանցեց Չեխիայի իշխանություններին և Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցուն հայ համայնքի հանդեպ դրսևորվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար:

Նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, Նորին Սրբությանը վստահեցրեց, որ իր ներդրումը կբերի հայ-չեխական փոխհարաբերությունների առավել զորացման ու զարգացման գործում:

Հանդիպմանը նաև անդրադարձ կատարվեց տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային և գոյաբանական հիմնախնդիրներին, պատերազմի աղետալի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերին։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց միջազգային կառույցների և բարեկամ երկրների ջանքերը՝ ի խնդիր տարածաշրջանում խաղաղության և կայունության վերահաստատման՝ կարևորելով նաև միջնորդական շարունակական ջանքերը Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման համար։

Իր հերթին դեսպան Պիրունչիկը հաստատեց, որ Չեխիան զորակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատման Եվրամիության ջանքերին, և պատրաստակամություն հայտնեց աջակցելու գերիների վերադարձման հարցում։

Cekhayi despan 1 Cekhayi despan 2 Cekhayi despan 3 Cekhayi despan 4 Cekhayi despan 5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Evrakhorhrdarani patvirakutyun 5 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Եվրախորհրդարանի պատվիրակությանը (նկարներ)
Հաջորդ նյութը GHX skizb 1 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Abraham 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսին իր գիտական կոչման վկայականը հանձնեց Տ. Աբրահամ քահանա Մալխասյանը (նկարներ)

18 Դեկտեմբերի, 2023
Mxitaryan miabanutyun
Նորություններ

Մայր Աթոռի միաբանները կմասնակցեն «Մխիթարը և մխիթարյանները» միջազգային գիտաժողովին

4 Մայիսի, 2018
Mayr Ator 326
Նորություններ

Եկեղեցականների նոր նշանակումներ

30 Օգոստոսի, 2019
mayr ator 2
Նորություններ

Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական հանձնախմբի հանդիպումը Սուրբ Էջմիածնի մեջ

29 Օգոստոսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?