Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
26 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

Published: 26 Փետրվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Գրաեմ Միհանին (նստավայրը` Մոսկվա):

 Իր բարեմաղթանքները փոխանցելով դեսպանին առաքելության ստանձնման առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Ավստրալիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններին և ձևավորված սերտ գործակցությանը: Վեհափառ Հայրապետը հաստատեց Ավստրալիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների սերտացման գործում՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի իր արդյունավոր ներդրումն ու նպաստը բերել թե´ պետությունների կապերի զարգացման գործընթացին և թե´ Ավստրալիայի առաջընթացին:

 Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը շեշտեց  Ավստրալիայի բազմազգ երկրում հաջողություններ արձանագրած հայ համայնքի կարևոր ներգրավվածությունը տարբեր ոլորտներում: Վերջինս հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար:

 Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը նաև վերհիշեց Ավստրալիա կատարած իր հավվապետական այցերը` գոհունակությամբ անդրադառնալով հայ համայնքի ծաղկուն ազգային-եկեղեցական կյանքին, ինչպես նաև հայ ժողովրդի զավակների հանդեպ ցուցաբերվող ջերմ ու հարգալից վերաբերմունքին: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր գնահատանքը փոխանցեց Ավստրալիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատարության համար:

 Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդի գործուն մասնակցությամբ երկրում ձևավորված միջեկեղեցական սերտ փոխգործակցությանը, որի վկայությունը Ավստրալիայի Եկեղեցիների հոգևոր առաջնորդների էկումենիկ պատվիրակության այցն էր Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

 Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին՝ ի զորացումն հայ-ավստրալական կապերի։ Բնական աղետից տուժած  Ավստրալիայի ժողովրդին Նորին Սրբությունը ցանկացավ կորուստների շուտափույթ վերականգնում, խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանք:
26 1 26 2 26 3

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը PAHQI NPATAKY Պահքի նպատակը
Հաջորդ նյութը Mayr Ator 397 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

AMN despan 05
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

14 Դեկտեմբերի, 2022
Amn hayoc tem
Նորություններ

ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի Թեմական Խորհուրդը՝ բացասական հրապարակումներ վերաբերյալ

20 Օգոստոսի, 2019
MyCollages
Նորություններ

Բաց նամակ իմ վաղեմի ծանոթ ՍԴՀԿ ներկայիս ատենապետ Համբիկ Սարաֆյանին․ Արարատ եպիսկոպոս Գալթագճյան

7 Հունիսի, 2024
30 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին

30 Մարտի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?