Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
27 2 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպանին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպանին

Published: 27 Մայիսի, 2021
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ
Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:

Ողջունելով նորանշանակ դեսպանին Մայր Աթոռի հարկից ներս՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու առթիվ: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց երկու երկրների միջև առկա համագործակցությունը՝ հատկանշված ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերություններով, վստահություն հայտնելով, որ դեսպանը կարևոր ներդրում կունենա Արգենտինայի և Հայաստանի միջև կապերի առավել զորացման գործում:
Վեհափառ Հայրապետը երախտագիտությամբ նշեց, որ Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետություններից է եղել, և ինչպես անցյալում, այնպես էլ այսօր իր զորակցությունն է բերում հայ ժողովրդին։
Վերհիշելով Արգենտինա կատարած իր հովվապետական այցերը՝ Նորին Սրբությունն ընդգծեց այն հոգածու վերաբերմունքը, որ դրսևորվում է Արգենտինայի իշխանությունների կողմից հայ համայնքի նկատմամբ, անդրադարձավ նաև Հայոց Եկեղեցու հետ ձևավորված միջեկեղեցական սերտ կապերին։
Դեսպան Վերգարան իր հերթին հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ կանի առավելագույնը երկու ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին, պատերազմի աղետալի հետևանքներին և առկա մարտահրավերներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ արծարծեց ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում մայիսի 27-ի առավոտյան վեց հայ զինծառայողների գերեվարման միջադեպը՝ կարևոր նկատելով, որ միջազգային հանրությունն իր հերթին արձագանքի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը խաթարող նման անընդունելի և դատապարտելի երևույթներին։
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Ator987 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է
Հաջորդ նյութը Mets britanya Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Patr. 3
Նորություններ

Խունկ, աղոթք և օրհնություն ննջեցյալ Պատրիարքի լույս հիշատակին

18 Մարտի, 2019
Nrnorhneq
Նորություններ

Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք

29 Դեկտեմբերի, 2015
Gmbet 2351
Նորություններ

Ս. Էջմիածնի մայր տաճարի գմբեթի խաչի օծումն ու տեղադրումը (տեսանյութ)

14 Հունիսի, 2020
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Օգոստոսի 5 † Կիր. ԴՁ. Ե. կիր. զկնի Վարդավառի

3 Օգոստոսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?