Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայրապետական կրթաթոշակին արժանացած ուսանողներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայրապետական կրթաթոշակին արժանացած ուսանողներին

Published: 11 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ապրիլի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված Հայրապետական կրթաթոշակին այս տարի ներկայացված Հայաստանի բուհերի երեք ուսանողների` ուղեկցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի:

Ուսման ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության համար կրթաթոշակ է շնորհվել Սյուզաննա Իսրայելյանին (Երևանի պետական համալսարան, բակալավրի 4-րդ կուրս), Գոhար Մանուկյանին (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բակալավրի 2-րդ կուրս) և Անի Մկրտչյանին (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, բակալավրի 1-ին կուրս): Վերջիններիս Հայոց Հայրապետին ներկայացրեց Վարդան եպիսկոպոսը՝ հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:

Ապա Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ուսանողներին՝ շնորհավորելով նրանց ուսման մեջ արձանագրած առաջադիմության առիթով և հորդորելով նույն ոգով, նվիրումով ու նախանձախնդրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը։

«Ուրախություն և հոգու մխիթարություն է Մեզ համար, որ Կրթության և գիտության նախարարության կողմից այսպիսի հնարավորություն է ընձեռվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որպեսզի իր փոքրիկ ներդրումն ունենա նաև բարձրագույն կրթության ոլորտում:

Սա առանձնահատուկ խորհուրդ ունի Մայր Աթոռի համար՝ աջակից լինել այն ուսանողներին, որոնք ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներն են գրանցել, նրանց բերել Սուրբ Էջմիածնի օրհնությունը», — նշեց Վեհափառ Հայրապետը՝ իր գնահատանքը հայտնելով նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝  նախարարության և Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցու միջև ձևավորված արդյունաշատ գործակցության համար։

Իր խոսքում Գարեգին Բ Կաթողիկոսը, անդրադառնալով կրթության կարևորությանը, Հայրապետական կրթաթոշակակիրներին կոչ արեց ստացած կրթությունն ապագային ծառայեցնել ոչ միայն իրենց անձերի և անձնական բարեկեցության ապահովման համար, այլ նաև ստացված գիտելիքներով ու հմտություններով մասնակից դառնալ հայրենի երկրի առաջընթացին ու ժողովրդի բարօր կյանքի կերտմանը։

Իր հերթին ԿԳ նախարար Լևոն Մկրտչայնն իր խորին երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը՝ ընդգծելով, որ բարի ավանդություն է ձևավորվել, որը շատ ոգևորիչ և հիշարժան է կրթաթոշակի արժանացող ուսանողների համար։

Հանդիպման վերջում Վեհափառ Հայրապետը յուրաքանչյուր ուսանողին Աստվածաշունչ մատյան նվիրեց և հանձնեց կրթաթոշակի վկայականները։

11 1 11 2 11 3 11 4 11 5 11 6

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Manuk dpir6 Մանուկ դպիրներն առաջին անգամ Մայր Տաճարի խորան բարձրացան Ծաղկազարդի պատարագին
Հաջորդ նյութը hayr mer ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ter Gabriel 21
Սոցկայքեր

Հարգելի՛ Սերգեյ Բագրատյան, ամենայն անկեղծությամբ, ճիշտ պահ չեք ընտրել

24 Մարտի, 2020
Ceghaspanutyan vogekochum 10
Նորություններ

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

24 Ապրիլի, 2023
episkoposac
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ

14 Նոյեմբերի, 2014
Mikayel srbazan harcazruyc
Նորություններ

«Ամեն մի նոր կրթության նախարարության հետ մենք ստիպված ենք սկսել զրոյից» Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)

10 Հուլիսի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?