Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
3 1 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին (նկարներ)

Published: 3 Դեկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

 Ողջունելով դեսպանին՝ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրա լավագույն վկայությունը Հնդկաստանում առկա հայկական եկեղեցիներն են և, թեև թվաքանակով փոքր, սակայն ակտիվ հայ համայնքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորեց նաև Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությունը և առաքելությունը՝ նշելով, որ այն յուրօրինակ կամուրջ է հանդիսանում երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման գործընթացում: Նորին Սրբությունը նաև գնահատեց բոլոր այն ջանքերը, որ երկու երկրների կողմից գործադրվում են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

 Դեսպանն իր խոսքում անդրադարձ կատարեց Հնդկաստանի և Հայաստանի միջև ձևավորված պատմական առնչություններին, հայերի պատմական ներկայությանը Հնդկաստանում և նրանց թողած ազդեցությանը հատկապես Հնդկաստանի կրթական ոլորտի վրա, որը շարունակվում է մինչ այսօր:  Նա խոսեց նաև հայ-հնդկական քաղաքական հարաբերությունների և առաջիկա ծրագրերի մասին։

 Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը դեսպանից հետաքրքրվեց Հայաստանում հնդկական համայնքի կյանքով, մասնավորապես ՀՀ բուհերում ուսանող հնդիկ երիտասարդներով: Անդրադարձ կատարվեց դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերին, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ Կալկաթայում իրականացվող  հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորականների վերջույթների պրոթեզավորման և բուժման ծրագրին:

Վերջում Հայոց Հովվապետը դեսպանում մաղթեց արդյունաշատ առաքելություն Հայաստանում:

3 1 1 3 1 2 3 1 3 3 1 4

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mikayel Ajapahyan 326 «Ռեվյու» հաղորդման հյուրն է Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը
Հաջորդ նյութը Sarkavagneri ergchaxumb Մայր Աթոռի սարկավագաց երգչախումբը կմեկնի Եվրոպա (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

26 4
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն

26 Փետրվարի, 2017
Garegin B 347
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին

25 Ապրիլի, 2021
16 Nor hratarakutyun
Նորություններ

Նոր հրատարակություն

16 Հունիսի, 2017
14 1
Նորություններ

Տեղի ունեցավ Աշտարակի Հայորդյաց տան բացումը (նկարներ)

14 Սեպտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?