Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
16 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկին

Published: 16 Սեպտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ իր հրավերով հնգօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին  նախագահ Յոախիմ Գաուկի հետ:

 Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Գերմանիայի նախկին նախագահի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` իր երախտագիտությունը հայտնելով պրն. Գաուկին 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունման գործում ունեցած նրա կարևոր ներդրման համար:

 Նորին Սրբությունը նաև ներկայացրեց հյուրին անկախության հռչակումից հետո ժողովրդի հոգևոր վերազարթոնքի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռքբերումների համառոտ պատկերը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու ծավալած գործունեությունը միջեկեղեցական ու միջկրոնական ոլորտում:

 Պրն. Յոախիմ Գաուկը, շնորհակալություն հայտնելով Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին ջերմ հյուրընկալության և քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար, նկատեց, որ իրեն Հայաստանի հետ կապում է վաղ պատանեկության տարիներին ընթերցված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը: Նախագահը նշեց նաև, որ այցը լավ հեռանկարներ է բացում հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման համար:

 Զրույցի ընթացքում ընդգծվեց քրիստոնեական արժեքների հոգևոր ու մշակութային կարևորությունը և հասարակությունների կյանքից ներս դրանց հանդեպ հավատարմության պահպանումը: Ընդգծվեց նաև Հայոց Եկեղեցու և Գերմանիայի Ավետարանական եկեղեցիների կարևոր դերակատարությունը ազգային ինքնության ձևավորման, կրթության ու մշակույթի զարգացման գործում, անդրադարձ կատարվեց երկու Եկեղեցիների միջև առկա գործակցությանը հոգևորականների աստվածաբանական պատրաստության, կրթության և սոցիալական ծառայության ոլորտներում:

 Նախագահ Յոախիմ Գաուկը վերահաստատեց պատրաստակամությունը խթանելու հայ-գերմանական կապերը և նպաստելու հետագա գործակցության զարգացմանը:

 Մայր Աթոռում հյուրընկալվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին  նախագահը առաջիկա օրերին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի  Հայաստանի մի շարք վանքերում և պատմամշակութային վայրերում, կծանոթանա Հայոց Եկեղեցու զանազան կառույցների գործունեությանը:

 Հանդիպման ավարտին պարոն Յոախիմ Գաուկը Սուրբ Գայանե վանքում  մասնակցեց Խաչվերացի տոնի առիթով մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը:

16 1 16 2

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 13 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին (նկարներ)
Հաջորդ նյութը Gegharqunyanc tem 16092019 Գեղարքունյաց թեմի հոգևորականների հայտարարությունը՝ Մաքենյաց վանքում տեղի ունեցածի կապակցությամբ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

11012575 425284957663481 3071584034442953533 n
ՆորություններՎանքեր և եկեղեցիներ

Վերաօծվեց Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին (նկարներ)

1 Նոյեմբերի, 2015
Gmbet 2351
Նորություններ

Ս. Էջմիածնի մայր տաճարի գմբեթի խաչի օծումն ու տեղադրումը (տեսանյութ)

14 Հունիսի, 2020
28 6
Նորություններ

«Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հանդիպում-քննարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

28 Հունիսի, 2017
Miqayel eps Ajapahyan 231
Նորություններ

«Քառասուն օր համբերելուց և իրենց համար ամեն օր աղոթելուց հետո, այսօր ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը» Միքայել եպիսկոպոս Աջապահյան

15 Հուլիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?