Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
25 2 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը (նկարներ)

Published: 25 Ապրիլի, 2021
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի։

 Ողջունելով Սենատի նախագահ Լարշեի ու սենատորների այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ իբրև վկայություն բերելով Հայոց ցեղասպանության տարիներին Եղեռնը վերապրած բազմաթիվ հայորդիներին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աջակցությունը։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Սենատի նախագահին և պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրված ջանքերի համար։

 Նորին Սրբությունը նաև հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնեց Սենատի ներկայացուցիչներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերի համար։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հակառակ այդ ամենի, Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ սանձազերծեց պատերազմ, ինչն ունեցավ աղետալի հետևանքներ։ Նորին Սրբությունը նշեց, որ Եղեռնի վիշտը հայ ժողովուրդը նորովի վերապրեց Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ իր սրտում ունենալով զոհված հայորդիների  կորստի ցավը։

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ հաստատեց, որ այսօր էլ՝ հետպատերազմյան շրջանում, ադրբեջանական կողմը հանդես է գալիս ագրեսիվ կեցվածքով՝ շարունակելով սպառնալիքների իր հռետորաբանությունը և վտանգելով փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։ Արցախյան հիմնահարցի կարգավորման և առկա հետևանքների հաղթահարման հարցում Նորին Սրբությունը կարևորեց միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությունը։

 Զրույցի ընթացքում քննարկման առարկա դարձավ համատեղ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը Ադրբեջանի կողմից, մասնավորապես գերության մեջ հայտնված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։

 Իր հերթին Սենատի նախագահ Լարշեն, անդրադառնալով այս օրերի  այցելությանը, նշեց, որ իրենց նպատակը Հայաստանի հետ համերաշխության արտահայտումն է։ Խոսելով Ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ապաստանած հայերի մասին՝ պարոն Լարշեն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի համար դժվարին ժամանակաշրջանների հաղթահարման գործում նրանց մեծ ներդրում ունենալու համար։ Իր խոսքի ավարտին պրն․ Ժերար Լարշեն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իրենք հավատարիմ են Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի՝ քսան տարի առաջ ստանձնած նախաձեռնությանը։

 Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ, ապա Սուրբ Գայանե վանքում ներկա գտնվեց Սուրբ Պատարագի արարողությանը։

25 2 1 25 2 2 25 2 3 25 2 4 25 2 5 25 2 6 25 2 7 25 2 8 25 2 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B 347 Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին
Հաջորդ նյութը 25 1 7 Կատարվեց հոգեհանգիստ լուսահոգի Վարդան Գրեգորյանի համար (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 748
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կադրերի բաժինը հրավիրում է աշխատանքի մի շարք հաստիքներում

20 Հոկտեմբերի, 2021
Mayr tachar veran
Նորություններ

Ի զորակցություն կարիքավոր հայորդիների

18 Ապրիլի, 2020
garegin b ef32
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իտալիայի նախագահին

24 Օգոստոսի, 2016
09.7
Նորություններ

Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

8 Նոյեմբերի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?