Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Fransiayi varchpet 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպին (նկարներ)

Published: 21 Փետրվարի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության նախկին վարչապետ և Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոն:

Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին 2020 թ․ արցախյան պատերազմի ու հետպատերազմյան ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Ամենայն Հայոց Հայրապետն իր մտահոգությունները հայտնեց Ադրբեջանի կողմից տարվող ծավալապաշտական քաղաքականության, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծած հումանիտար աղետի, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ բռնազավթումների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և գերիների վերադարձման խնդիրների առնչությամբ։
Նորին Սրբությունը կարևորեց միջազգային հանրության և կառույցների հստակ դիրքորոշումն ու գործուն ջանքերը, որպեսզի կանխվի Ադրբեջանի որդեգրած դատապարտելի քաղաքականությունը։

Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ արցախյան հիմնախնդիրն արդար հանգուցալուծում կգտնի ու տարաշաշրջանում խաղաղություն կհաստատվի Ֆրանսիայի և բարեկամ երկրների աջակցությամբ, մեր ժողովրդի ամուր կամքով ու հավատքով։

Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց պրն․ Էդուարդ Ֆիլիպի և իր գլխավորած պատվիրակության անդամների ներդրած ջանքերն ի խնդիր արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության։

Իր հերթին նախկին վարչապետն ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան վերահաստատում է Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Պրն․ Էդուարդ Ֆիլիպն անդրադարձավ նաև Եվրոպայի և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդներում Ֆրանսիայի կողմից ձեռնարկվող քայլերին՝ ուղղված Հայաստանի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը և ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը։

Էդուարդ Ֆիլիպը հավաստիացրեց, որ Ֆրանսիան պիտի շարունակի ջանքեր գործադրել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման։

Fransiayi varchpet 1 Fransiayi varchpet 2 Fransiayi varchpet 3 Fransiayi varchpet 4 Fransiayi varchpet 5 Fransiayi varchpet 6 Fransiayi varchpet 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Artsakhi eritasardner 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախցի երիտասարդներին (նկարներ)
Հաջորդ նյութը Koreayi despan 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Կորեայի նորանշանակ դեսպանին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Mayr Tchar 371
Նորություններ

Հայաստանի եպիսկոպոսների հայտարարությունը կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ

13 Մարտի, 2020
04 04
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի երիտասարդական միությունների ատենապետներին (նկարներ)

4 Նոյեմբերի, 2019
Dimagic
ՀարցազրույցներՆորություններ

ԴԻՄԱԳԻԾ — ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

7 Մարտի, 2016
01 09
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը հյուրընկալեց «Հայկյան» մրցանակաբաշխության հաղթող հայորդիներին (նկարներ)

9 Օգոստոսի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?