Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ernekyan dp.16 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներին (նկարներ)

Published: 16 Մայիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների չորս աշակերտների՝ ուղեկցությամբ դպրոցի տեսուչ, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի և դպրոցի տնօրեն տիկին Սուսաննա Վարդանյանի:

 Տեսուչ Հայր Սուրբը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին կրթական հաստատության հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության և հայրական խնամքի համար, տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի կողմից հռչակված Ընտանիքի տարվա շրջանակներում, մայիսի 15-ին` Ընտանիքի միջազգային օրը, դպրոցում կազմակերպվել էր միջոցառում ծնողների համար՝ նպատակ ունենալով նրանց ուշադրությունը հրավիրել ընտանեկան արժեքներին, ինչպես նաև աշակերտներն այցելել էին ապրիլյան քառօրյայում զոհված զինվորի ընտանիքի անդամներին և հանդիսություն կազմակերպել «Քյուրքչյան» խնամքի կենտրոնի երեխաների համար: Այդ արժեքների զորացման գործում Հայր Զաքարիան կարևորեց եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությունը` ընդգծելով, որ որքան հզոր և ամուր է ընտանիքը, այնքան ուժեղ է ժողովուրդն ու պետությունը:

 Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով աշակերտներին, ընդգծեց դպրոցականների և երիտասարդության մեջ ընտանեկան և հոգևոր-բարոյական արժեքների սերմանման կարևորությունը` հորդորելով նրանց ամեն ջանք գործադրել՝ լավ մարդ և քրիստոնյա լինելու համար։ Նորին Սրբությունը նշեց, որ դարերի ընթացքում հայի համար ընտանիքն ընկալվել է իբրև փոքրիկ դրախտ և սրբություն, պատմության ընթացքում այդ հաստատուն հենքի շնորհիվ են կերտվել հաղթանակները, արձանագրվել ձեռքբերումներն ամենատարբեր ոլորտներում: Խոսելով քրիստոնեական ավանդական ընտանիքի արժեհամակարգը խաթարող ժամանակակից մարտահրավերների և երևույթների մասին` Նորին Սրբությունը կարևոր համարեց հասարակության` ամուր ընտանեկան և բարոյական արժեքներով դաստիարակությունը:

 Հայոց Հայրապետն աշակերտներից հետաքրքրվեց նրանց ուսումնական ընթացքով, նախասիրություններով և դպրոցում առկա պայմաններով:

 Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց աշակերտներին, նվերներ ընծայեց ի գնահատություն ուսումնառության մեջ նրանց արձանագրած հաջողությունների:

Ernekyan dp.16 1 Ernekyan dp.16 2 Ernekyan dp.16 3 Ernekyan dp.16 4 Ernekyan dp.16 5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Tangaran gisher16 1 Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ
Հաջորդ նյութը ACT nax17 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղարին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Bulgharia qahanayic joghov2
Նորություններ

Քահանայից ժողով Բուլղարիայի հայոց թեմում

28 Նոյեմբերի, 2016
Garegin B Katoghikos 356
Նորություններ

Աղոթում ենք մեր պատմական բերդաքաղաք Շուշիի պահապանների համար. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց

9 Նոյեմբերի, 2020
Xuleri hamaynq
Նորություններ

Խուլերի աշխարհը շատ բան ունի սովորեցնելու

8 Սեպտեմբերի, 2015
Miqayel eps. Ajapahyan 325
Նորություններ

Եթե Վեհափառը կարծի, թե վստահության խնդիր ունի, համապատասխան քայլեր կձեռնարկի. Միքայել Եպիսկոպոս Աջապահյան

7 Հունիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?