Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
05 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին (նկարներ)

Published: 5 Սեպտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարյան վարժարանի 11-րդ լսարանի սաներին՝ ուղեկցությամբ Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Եղիա ծայրագույն վարդապետ Քիլաղպյանի:

 Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց  հայորդիներին՝ ուրախություն հայտնելով համայն հայության նվիրական հոգևոր կենտրոն այցելելու առիթով:

 Վեհափառ Հայրապետը վարժարանի սաներին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությունը, խոսեց հայ ժողովրդի կյանքում Սուրբ Էջմիածնի կարևոր դերակատարության մասին՝ հաստատելով, որ Մայր Աթոռը Աստծո կողմից հայ ժողովրդին տրված շնորհ է և քրիստոնեական հավատքի շնորհիվ հայորդիները կարողացել են հաղթահարել պատմության ընթացքում իրենց բաժին հասած բոլոր փորձությունները: Ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդին մշտապես առաջնորդել է փրկության ուղիով:

 Նորին Սրբությունը վերհիշեց նաև Արգենտինա կատարած Հովվապետական այցելության շրջանակներում իր այցը Մխիթարյան վարժարան, գնահատանքով խոսեց կրթական հաստատության բարերարների ազգօգուտ և մարդասիրական ծառայության մասին:

 Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց վարժարանի սաներին, որ որտեղ էլ ապրեն՝ կարողանան զգալ Սուրբ Էջմիածնի  զորությունն ու օրհնությունն իրենց կյանքում, ներշնչվել հայ ժողովրդի հերոսական պատմության դրվագներով, հայկական հոգևոր և մշակութային արժեքներով:

 Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը պատասխանեց նաև պատանիներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերվում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգևոր ծառայությանը և Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններին:

 Վերջում Նորին Սրբությունը սաներին մաղթեց բարի կեցություն, ուրախ և հոգևոր ապրումներով լեցուն օրեր Հայաստանում:
05 1 05 2 05 3 05 4 05 5 05 6 05 7 05 8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը kanadayi chambar 246 Կանադահայ երիտասարդները՝ «Արարատ» ամառային ճամբարում (տեսանյութ)
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Սեպտեմբերի 10 Գշ. ԲՁ. Բ օր Ս. Խաչի պահոց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Odneci
Նորություններ

Տեղի կունենա «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» թեմայով գիտաժողով

15 Սեպտեմբերի, 2017
6 2 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը (նկարներ)

6 Դեկտեմբերի, 2019
5 3 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլստըն ճեմարան (նկարներ)

5 Փետրվարի, 2019
4 1
Նորություններ

Միասնական աղոթք Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար (նկարներ)

4 Ապրիլի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?