Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
25 2 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցող հյուրերին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցող հյուրերին (նկարներ)

Published: 25 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանը մասնակից հյուրերին, որոնց թվում` 2016 թ. մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեին և 2017 թ. մրցանակի հավակնորդ, վիրաբույժ Թոմ Քատինային` ուղեկցությամբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի:

 Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության նկատմամբ Նորին Սրբության կողմից ցուցաբերվող մշտական ուշադրության համար` պրն. Ռուբեն Վարդանյանն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին դարերի ընթացքում հայ ժողովրդին ավանդել է բարձր արժեքներ, դիմացինին օգնելու ուժ և հավատ, առանց որոնց ոչինչ հնարավոր չէ կյանքի կոչել: «Այսօր, երբ աշխարհում կարծես աճել է անտարբերությունը, հուսով ենք, որ մեր շարժումը մարդկանց` ինչ-որ բան փոխելու ուժ և վստահություն կհաղորդի», — նշեց նա:

 Իր հերթին 2016 թ. մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ներկայացնելով իր ապրումները, ասաց, որ անցած տարվանից` «Ավրորա» մրցանակաբաշխությունից ի վեր հասկացել է, որ սերը կարող է հաղթանակել ամենուրեք: «Այս մրցանակաբաշխության արդյունքում հայ ժողովրդի սերը տարածվեց` օգնություն հասցնելով Բրազիլիայի, Կոնգոյի, Բուրունդիի և Եթովպիայի երեխաներին: Հայ ժողովուրդն էլ դժվարին պահեր է ունեցել, բայց այսօր կանգուն է շնորհիվ իր նվիրյալ զավակների: Մենք խոստանում ենք անցնել նրանց ճանապարհով և շնորհակալ ենք` մեզ այդ հնարավորությունն ընձեռելու համար»,- նշեց տիկ. Բարանկիցեն:

 Ներկաներին իր օրհնությունը բերեց նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց մարդասիրական նախաձեռնության կազմակերպիչներին` հաստատելով, որ մրցանակաբաշխությունը, բացահայտելով, քաջալերելով նվիրյալ անձանց, նաև մարդասիրության  յուրատեսակ քարոզչություն է` հետևելու նրանց օրինակին, ովքեր իրենց կյանքը նվիրել են կարիքի ու տառապանքի մեջ գտնվող մարդկանց աջակցելուն, նրանց կյանքի մեջ հույս և լույս բերելուն:

 Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ այս նախաձեռնությունը հայ ժողովրդի երախտագիտության զգացումի արտահայտումն է աշխարհին, այն բոլոր բարեսեր անձանց,  ովքեր հայոց կյանքի ողբերգական պահին հայ ժողովրդի կողքին են եղել, աջակցել ու փրկել նրա զավակներին: «Լինելով ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ` մենք կարևորում ենք այս մրցանակաբաշխության հաստատումը` այսօր սրտակից լինելու այն ազգերին ու ժողովուրդներին, ովքեր ցավի ու տառապանքի կրողներ են: Շնորհիվ իր սիրո և հավատքի` մեր ժողովուրդը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները և վերագտնել իր կյանքը: Եվ մեր պատմությունը կարող է հույսի աղբյուր լինել բոլոր այն ազգերի համար, ովքեր տառապանքի, մահվան ճանապարհն են անցնում այսօր», — ընդգծեց Հայոց Հայրապետը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր օրհնությունը բերեց և շնորհակալություն հայտնեց տիկ. Մարգարիտ Բարանկիցեին և պրն. Թոմ Քատինային`նրանց մարդասիրական գործունեության համար` նշելով, որ դիմացինին օգտակար լինելու ծառայության մեջ մեծ երանություն ու երջանկություն կա: «Դուք Աստծու ձեռքերն եք, որ բարիք եք գործում` կյանքի կոչելով տերունապարգև պատգամներն ու պատվիրանները: Ձեզ նման մարդասեր անձանց նվիրյալ, անձնազոհ ծառայության շնորհիվ է, որ պիտի փոխվի աշխարհը, սերն ու բարությունն առատանա մարդկային կյանքում, և այն զերծ մնա տառապանքից ու ողբերգություններից, որոնց այսօր էլ ականատես ենք», — ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված օրհնի, զորացնի նրանց իրենց աստվածահաճո առաքելության մեջ և նման մարդասեր նվիրյալներով համալրի նրանց շարքերը:

 Պատվիրակությունը Մայր Տաճարում մասնակցեց նաև Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնի առիթով մատուցված Ս. Պատարագին:
25 2 1 25 2 2 25 2 3 25 2 4 25 2 5 25 2 6 25 2 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 25 5 Վիեննայի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հաջորդ նյութը 25 3 7 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

22 2 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Սփյուռքի նորանշանակ նախարարին

22 Մայիսի, 2018
Kalifornayi hamlsaran 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կալիֆորնիայի համալսարանի պատվիրակությանը

12 Հունիսի, 2023
Ekeghecakan kyanq 10.03.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (10.03.2017)

11 Մարտի, 2017
kiraaknorya dprocner
Նորություններ

Անցկացվեց կիրակնօրյա դպրոցների առաջին օլիմպիադան (տեսանյութ)

1 Հունիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?