Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
12.04
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արմավիրի թեմի քահանաներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արմավիրի թեմի քահանաներին (նկարներ)

Published: 12 Օգոստոսի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընդունեց Արմավիրի թեմում սպասավորող քահանաներին` գլխավորությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի:

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Սրբազան Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, իր ուրախությունը հայտնեց Մայր Աթոռ կատարած այցի առիթով։ Սիոն Սրբազանն իր խոսքում հաստատեց, որ թեմի հոգևորականաց դասը համավարակի դժվարին պայմաններում շարունակում է իրականացնել իր հոգեխնամ առաքելությունը։ Սրբազանը նաև իր խորին երախտագիտությունն արտահայտեց Հայոց Հովվապետին համավարակի պայմաններում թեմի սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերած նյութական աջակցության համար։

Հանդիպմանը Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների, դրանցում առկա խնդիրների, մարտահրավերների և արտահայտված մտահոգությունների մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ մեկ անգամ ևս հաստատելով Մայր Աթոռի դիրքորոշումներն այս հարցերի վերաբերյալ: Հայր Սուրբը շեշտեց, որ կրթական բարեփոխումները պետք է միտված լինեն ազգային ինքնությամբ, հոգևոր-ազգային արժեհամակարգով, բարոյական նկարագրով և ժամանակակից մարտահրավերներին համահունչ քաղաքացու կերտմանը՝ ի շահ հայոց պետության զորացման և շարունակականության։ Հայր Զաքարիան մասնավոր անդրադարձ կատարեց նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկային՝ նշելով, որ անընդունելի է առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից։

Զեկույցի վերաբերյալ տեղի ունեցան քննարկումներ, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նույնպես պատասխանեց քահանա հայրերի հարցերին`  հույժ կարևոր նկատելով հոգևորականության դերակատարությունը քրիստոնեական և ազգային արժեհամակարգի կերտման ու պահպանման գործում։

Այնուհետև «Եկեղեցու սոցիալական ծառայության դերը հովվական առաքելության մեջ» թեմայով բանախոսեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Արժանապատիվ Տ․ Մարկոս քահանա Մանգասարյանը՝ ներկայացնելով նաև համավարակի պայմաններում Մայր Աթոռի կողմից իրականացված սոցիալական միջոցառումները։

Բանախոսությանը հաջորդած քննարկումների ընթացքում կարևորվեց հոգևորականների կողմից սոցիալական ծառայության իրականացումը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։

Վերջում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց Արմավիրի թեմի քահանայից դասին՝ իրենց նվիրյալ ծառայությունը հանձնառությամբ և պատասխանատվությամբ իրականացնելու համար։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ յուրաքանչյուր հոգևորական պատասխանատվություն է կրում երկրի անվտանգության, ժողովրդի կրթության, բարօրության, առաջընթացի և պետության զորացման գործում։ Հայոց Հովվապետը հորդորեց եկեղեցականներին իրենց առաքելության մեջ լինել քաջ, համարձակ, համբերատար և նախանձախնդրությամբ պաշտպանել հոգևոր ու ազգային արժեքները։

Հանդիպումը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով։

Առաջիկայում ևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսվում են նմանօրինակ հանդիպումներ հայաստանյան թեմերի հոգևորականաց դասի հետ:

12.01 12.02 12.03 12.04 12.05 12.06 12.07

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը AMN25 ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԿԸ ՊԱՏՐԱՍՏՈՒԻ «ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ»-Ը՝ ՏԻՐԱՅՐ Ծ. ՎՐԴ. ՏԷՐՎԻՇԵԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ
Հաջորդ նյութը 14.01 Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hacpanyan 1
Նորություններ

Հասմիկ Պողոսյան․ Հայ Առաքելական եկեղեցին Սարգիս Հացպանյանի մահից հետո անմիջապես է պատրաստակամություն հայտնել հոգեհանգիստը կատարել անվարձահատույց

26 Հունվարի, 2018
Garegin b 2
Նորություններ

Մեր անկախ պետականության մեծ ձեռքբերումն է Հայոց Բանակը

28 Հունվարի, 2014
Ughapar ekeghecinner 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմազմակերպության գործադիր տնօրենին (նկարներ)

11 Հուլիսի, 2022
garegin b ef321
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

10 Հունվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?