Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
IMG 6951
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահին (նկարներ)

Published: 13 Նոյեմբերի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Նոյեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահ Խորխե Կնոբլովիցին և դիվանագիտական հարաբերությունների պատասխանատու Արիել Բլուֆշտեյնին։

Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադառնալով երկու ժողովուրդների ընդհանրություններին, ընդգծեց, որ պատմության ընթացքում հայ և հրեա ժողովուրդները կրել են բազմաթիվ տառապանքներ և ենթարկվել ցեղասպանության, սակայն իրենց հավատքի շնորհիվ կարողացել են դիմագրավել բոլոր տեսակի փորձությունները։

Խոսելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների, բռնի տեղահանված արցախահայերի խնդիրների և Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմատենչ քաղաքականության մասին՝ Վեհափառ Հայրապետը նշեց, որ ստեղծված իրադրությունը ցավալի հետևանքն է Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին միջազգային կառույցների անհամարժեք արձագանքի։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Հոլոքոսթին, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությանը`շեշտելով, որ այդ ճանապարհով է հնարավոր կանխարգելել նմանօրինակ ոճիրների կրկնությունը մարդկային կյանքում։

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում առկա հակամարտություններին՝ դրանց հանգուցալուծման ու խաղաղության հաստատման գործում կարևոր նկատելով նաև միջկրոնական երկխոսությունը։

Պրն․ Խորխե Կնոբլովիցն աշխարհում տիրող բարդ իրավիճակի հաղթահարման և արդարության հաստատման գործում ևս կարևորեց մարդկության մեջ հավատքի զորացումը և կրոնների խաղաղ համագոյակցության երկխոսությունը։

Պատվիրակության նախագահը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ ինչպես Արգենտինան, այնպես էլ Արգենտինայի հրեական կազմակերպությունները ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը և դատապարտել այն՝ պահպանելով պատմական հիշողությունը հետագայում կանխելու համար նմանօրինակ ոճրագործությունները։

Զրույցի ընթացքում պրն․ Կնոբլովիցը նաև իր սերն ու հարգանքն արտահայտեց հայ ժողովրդի, նրա պատմական անցյալի ու հարուստ մշակույթի հանդեպ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Արգենտինայում հայ և հրեա համայնքների համագործակցությանը։

IMG 6951 IMG 6952 IMG 6953

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Tun internat 12 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Երևանի N 1 տուն-ինտերնատի բնակիչներին (նկարներ)
Հաջորդ նյութը Hovnan Srbazan Ծանոթանալով դասագրքին՝ կասկած չի մնում, որ այն ծրագրավորվել եւ գրվել է հատուկ նպատակով. ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Surb Gevorg 23.09.2022
Նորություններ

Սեպտեմբերի 24-ին Սբ. Գևորգ զորավարի հիշատակության տոնն է (տեսանյութ)

23 Սեպտեմբերի, 2022
Garegin B 215
Նորություններ

Խստորեն մերժելի են և դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը.Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց

1 Նոյեմբերի, 2018
Ter Koryun
Նորություններ

Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանը հերքում է, թե գումար է պահանջել պսակադրության կարգի համար

14 Հունվարի, 2017
Hanrayin Zaqaria
Նորություններ

Հանրայինը զբաղված է մեր եկեղեցու հանդեպ ատելության քարոզով

11 Փետրվարի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?