Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
30 1 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայից ժամանած երիտասարդների (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայից ժամանած երիտասարդների (նկարներ)

Published: 31 Հուլիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» կրթարանի, «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների աշակերտներին ու նրանց ծնողներին, որոնք Հայաստան են ժամանել 2018 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակվելու կապակցությամբ: Արգենտինահայերին ուղեկցում էր Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:

 Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Հայր Մաղաքիան, Նորին Սրբությանը ներկայացնելով արգենտինահայ աշակերտներին, ընդգծեց, որ այս ուխտագնացությունը վկայությունն է Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ հավատարմության, ինչպես նաև առիթ` Հայրենիքի կարոտն առնելու: Հայր Սուրբը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց նաև համայնքներից ներս տարբեր բարեսիրական ծրագրերին աշակերտների մասնակցության մասին:

 Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունն ու սերը փոխանցելով Արգենտինայից ժամանած հայորդիներին, ուրախությամբ հաստատեց, որ արգենտինահայ համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է, ուր տիրապետող են հայկականության գիտակցությունն ու ոգին:

 Նորին Սրբությունը, գոհունակությամբ հիշելով իր հովվապետական այցերը Արգենտինա, հաստատեց, որ հայկական տարբեր համայնքներ այցելելիս ականատեսն է դարձել արգետինահայերի զորավոր հավատքի, հայ կյանքի կերտմանն ու հայի ինքնության պահպանման գործում իրենց ներդրումը բերելու հայորդիների ազնիվ ձգտման:

 Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց երիտասարդներին իրենց նախնյաց օրինակով լինել ազգասեր և եկեղեցանվեր, մշտապես զորացնել համայնքային կյանքը, իրենց զորավոր հավատքով հաղթահարել ժամանակակից մարտահրավերները և պահպանել ազգային շունչն ու ոգին:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց Արգենտինայի հայոց թեմի հոգևորականաց ողջ դասին, ՀԲԸՄ-ին և համայնքների վարչությունների անդամներին նվիրյալ ծառայության և արգենտինահայ երիտասարդությանը հայեցի դաստիարակություն ապահովելու համար:

 Վերջում Նորին Վեհափառությունն Աստծո օգնականությունն ու առաջնորդությունը մաղթեց արգենտինահայությանը:

30 1 1 30 1 2 30 1 3 30 1 4 30 1 5 30 1 6 30 1 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 30 3 7 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ԱՄՆ Արևելյան թեմի ուխտավորներին (նկարներ)
Հաջորդ նյութը 31 1 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց նորաօծ քահանաների հետ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

1FF49664 5D8D 4756 87A8 A2E9A7DE7741
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության անդամներին

2 Դեկտեմբերի, 2022
24 Mkitarian College 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին

25 Սեպտեմբերի, 2017
10 1 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին

10 Դեկտեմբերի, 2019
20.7
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն (նկարներ)

21 Մայիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?