Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
25 9
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի Ազգային ժողովի պատվիրակությանը (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի Ազգային ժողովի պատվիրակությանը (նկարներ)

Published: 25 Սեպտեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Արցախը և արցախահայության իրավունքներն միշտ եղել և մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում»․ Գարեգին Բ Կաթողիկոս

 Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։

 Ողջունելով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՀ ԱԺ պատվիրակությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքները, օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց պատգամավորներին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ առանձնակի ուրախությամբ և ջերմությամբ է լցվում հոգին, երբ այցելում է Արցախ՝ ականատես լինելով արցախահայության քաջազուն ոգուն և անկոտրում կամքին՝ կերտելու Արցախի ազատ, ապահով ու բարօր կյանքը։ Հայոց Հայրապետն իր խոնարհումը բերեց բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, որոնց ջանքերով և հեղված արյամբ նվաճվեց Արցախի անկախությունը։

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Արցախը և արցախահայության իրավունքներն ու խնդիրները միշտ եղել են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում՝ մասնավորապես անդրադառնալով դեռ խորհրդային տարիներին  պատմական արդարության վերականգնման նպատակով երանջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի ձեռնարկած քայլերին, Լեռնային Ղարաբաղ եկեղեցականների ծածուկ այցելություններին, որոնք նպատակ էին հետապնդում վառ պահել հավատի լույսը մեր ժողովրդի սրտում, անխաթար՝ ազգային ինքնությունը։ Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրից Մայր Աթոռը աշխարհասփյուռ իր թեմերով և համայնքներով հնարավոր բոլոր միջոցներով զորավիգ եղավ արցախահայությանը, լծվեց նրա իրավունքների և ազատ ու անվտանգ կյանքի պաշտպանության գործին,  ջանքեր գործադրվեցին տարածաշրջանի հոգևոր պետերի եռակողմ հանդիպումների միջոցով՝ կազմակերպված միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքների,  զերծ պահելու հակամարտությունը կրոնական գունավորումից և նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանը, գերիների վերադարձմանը և համակարտության խաղաղ կարգավորմանը։ Ամենյան Հայոց Կաթողիկոսը հավաստիացրեց, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի այս ուղղությամբ իր ջանքերը գործադրել։ Մասնավոր իր մտահոգությունն արտահայտելով վերջին շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

 Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ԱՀ իշխանություններին Արցախի թեմին ցուցաբերվող շարունակական զորակցության, ինչպես նաև պատմական սրբավայրերի վերականգնման և նոր տաճարների կառուցման համար, որոնց թվում առանձնանում է Ստեփանակերտի առաջնորդանիստ եկեղեցին։ Հայոց Հովվապետը մասնավոր իր գոհունակությունն արտահայտեց Արցախի հանրակրթական դպրոցում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման առնչությամբ՝ հավելելով, որ առարկայի միջոցով մատաղ սերնդի ինքնությունն է կերտվում, երեխաները հաղորդ են դառնում հոգևորին, նախնյաց հավատի գործերին ու ժառանգությանը, սեփական ինքնության ճանաչողության միջոցով տոգորվում այդ արժեքների տերն ու պաշտպանը, ծաղկեցնողը լինելու գիտակցությամբ։

 Իր հերթին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, շնորհավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի առիթով, անդրադարձ կատարեց պաշտոնական այցի արդյունքներին և ձեռք բերված փոխգործակցության պայմանավորվածություններին՝ ուրախություն հայտնելով, որ այն ավարտվում է նվիրական Մայր Աթոռ այցելությամբ և Հայոց Հոր օրհնությամբ։

 «Պատահական չէ նաև Ձեզ հետ հանդիպումը, որովհետև դարեր շարունակ Հայ Եկեղեցին ուրույն դերակատարություն է ունեցել մեր ազգի միասնականությունըպահպանելու ազգանպաստ գործում, և այսօր էլ մենք կարիք ունենք միասնական լինելու և ազգովի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու։ Այդ գործընթացներում անուրանալի է թե Հայոց Եկեղեցու և թե անձամբ Ձեր դերակատարությունը», — ասաց ԱԺ նախագահը՝ շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար։

 Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքին և առաքելությանը՝ պրն․ Թովմասյանը խոսեց նաև իրավական անվտանգության կարևորության մասին՝ հաստատելով, որ Արցախը հաջողություն է արձանագրելու՝ թիկունքում ունենալով Հայաստանը և աշխարհասփյուռ ժողովրդին։

 Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը լուսաբանություններ տվեց հանրությանը հուզող մի շարք հարցերի շուրջ Հայոց Եկեղեցու տեսակետների առնչությամբ։

 Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն մաղթեց, որ Տերը խաղաղության և ապահովության մեջ պահի Արցախ աշխարհը՝ հավելելով, որ միայն ազգային միաբանությամբ ու միասնականությամբ է հնարավոր հաղթահարել ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։

25 1 25 2 25 3 25 4 25 5 25 6 25 7 25 8 25 9 25 10 25 11 25 12 25 13

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Surb Gevorg 235 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասիս կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը
Հաջորդ նյութը Ter Paruyr Մայր Աթոռը՝ մանկապղծության դեպքի մասին. Նման հանցակազմով քրգործ որևէ եկեղեցականի նկատմամբ չի հարուցվել

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Armen Nersisyan
Նորություններ

Նոր Հայաստան, Նոր Հայրապետ. ի՞նչ է քողարկված այս շարժման տակ

11 Հուլիսի, 2018
Mikayel Ajapahyan 326
Հարցազրույցներ

«Ռեվյու» հաղորդման հյուրն է Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը

2 Դեկտեմբերի, 2019
Miqayel srbazan 274
Հարցազրույցներ

Մայր Աթոռը այդ առաջարկը չէր արել իր համար, ժողովրդի համար էր արել. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

19 Նոյեմբերի, 2021
Aren vrd
Նորություններ

Նոր նշանակում

15 Ապրիլի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?