Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
20 US Congressmen
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

Published: 20 Սեպտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի: Պատվիրակության կազմում էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, կոնգրեսականներ Ջեյմս Սենսենբրեները, Ջեքի Սփիերը, Աննա Էշուն, Թալսի Գաբարդը:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց ԱՄՆ կոնգրեսականների Հայաստան կատարած այցի առիթով՝ կարևորելով նման այցերը` Հայաստանի և Արցախի ժողովրդի խնդիրներին ու կարիքներին անձնապես հաղորդ դառնալու առումով: Այս իմաստով Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կարևոր դերակատարությանը հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացման և զարգացման գործում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև ի դեմս կոնգրեսականների իր գնահատանքը փոխանցեց ԱՄՆ իշխանություններին, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ ներդրվող հետևողական ջանքերի համար:
Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը կոնգրեսականներին տեղեկացրեց սեպտեմբերի 8-ին Մոսկվայում միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի տեղի ունեցած Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի և իր հանդիպման և դրա արդյունքների մասին:
Նորին Սրբությունը նաև անդրադարձավ Միջին Արևելքի երկրներում տիրող ծանր պատերազմական իրավիճակին` մասնավորապես խոսելով դրա հետևանքով քրիստոնեական փոքրամասնությունների կրած դժվարությունների և նեղությունների մասին: Հայոց Հայրապետն իր մտահոգությունը փոխանցեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներին տարածաշրջանում քրիստոնեական համայնքների կտրուկ նվազման կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձավ անհրաժեշտությանը շարունակական աջակցություն ցուցաբերել պատերազմական պայմաններում իրենց բնակավայրերը թողած փախստականներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացին, կարևորեց այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը` պատմական արդարության վերականգնումով մարդկային կյանքում այսուհետ նմանօրինակ ողբերգությունների կանխարգելման առումով:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 19.01 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վարդանանց ասպետներին
Հաջորդ նյութը 21 1 Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված վավերագրերի ժողովածուների շնորհանդես (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ekeghecakan kyanq 13.10.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (13.10.2017)

14 Հոկտեմբերի, 2017
10 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին

10 Հոկտեմբերի, 2016
Mayr Ator 367 1
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխարհասփյուռ միաբանությունը դատապարտում է

31 Մայիսի, 2024
24 7
Նորություններ

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2016-2017 ուսումնական տարվա փակման արարողությունը (նկարներ)

25 Հունիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?