Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
03 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին (նկարներ)

Published: 3 Հուլիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և Բոստոնի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Առաքել քահանա Ալջալյանի:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին` ուրախությամբ հաստատելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես սիրով է ընդունում ուխտի եկած իր զավակներին: Այս առիթով Վեհափառ Հայրապետը հորդորեց ուխտավորներին ջերմեռանդությամբ հաղորդակցվել հայրենիքի սրբություններին, որոնք կերտվել են իրենց հայրերի կողմից Քրիստոսի և Նրա հրաշափառ Հարության հանդեպ ունեցած սիրո և հավատքի զգացումներով` կարևոր նկատելով նաև այն, որ յուրաքանչյուր հայորդու համար ուղևորությունը դեպի Հայաստան ընկալվի իբրև ուխտագնացություն:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համոզմունք հայտնեց, որ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը կոգեշնչի ու կզորացնի նրանց և կներշնչի հայրենիքի հանդեպ հարգանքով ու սիրով կրթել ու դաստիարակել նոր սերունդներին, պահպանել և պաշտպանել այդ ոգին նրանց մեջ:

 Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ իր հովվապետական այցելությունների ժամանակ մշտապես տեսել է ամերիկահայության զորավոր հավատքը և անսակարկ սերն ու նվիրումը համայն հայության հոգևոր կենտրոնի նկատմամբ: Անդրադառնալով Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերներին` Նորին Սրբությունը պատգամեց ներկաներին հայաշունչ պահել իրենց կյանքը, հայոց լեզուն մշտապես հնչեցնել իրենց ընտանեկան հարկերից ներս և հավատքով, աղոթքով, բարի ու աստվածահաճո գործերով զորացնել Մայր Եկեղեցին, պայծառացնել տիրախնամ թեմը:
Հանդիպման ընթացքում Գարեգին Բ Հայրապետը նաև պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի առաքելությանն ու հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանը: 

 Ուխտավորները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին, ապա այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:

03 1 03 2 03 4 03 9 03 8 03 7 03 6 03 5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arak jri katil Իրականում հավատու՞մ ենք մենք Աստծուն, թե՞ ուղղակիորեն գործածում ենք Աստված բառը
Հաջորդ նյութը Ekeghecakan kyanq 03.07.2017 Եկեղեցական կյանք (03.07.2017)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

09 1
Նորություններ

Ցեղասպանության միջազգային օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց հիշատակի արարողություն (նկարներ)

9 Դեկտեմբերի, 2016
Sargis
Նորություններ

Մահացել է հոգեշնորհ Տեր Սարգիս աբեղա Այվազյանը:

6 Նոյեմբերի, 2013
Garegin B 215
Նորություններ

Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն

16 Ապրիլի, 2019
Nshan vrd Hmayakyan
Նորություններ

Հորդորում եմ Հայր Կորյունին առավել ջանասիրությամբ ուսումնասիրելու Հայ Եկեղեցու պատմությունը. Տ. Նշան վարդապետ Հմայակյան

7 Հունիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?