Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10 8
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի կամավորական ծրագրերի մասնակիցներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի կամավորական ծրագրերի մասնակիցներին

Published: 10 Հուլիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի երիտասարդաց միության «Ծառայություն Հայաստանին» և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդաց միության «Առաքելություն դեպի Հայաստան» կամավորական ծրագրերի մասնակիցներին՝ ուղեկցությամբ խմբերի ղեկավարներ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի (Մինեսոտայի Ս. Սահակ եկեղեցի) և Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Զաքարյանի (Կալիֆորնիայի Ս. Կարապետ եկեղեցի):

 Հանդիպման սկզբում քահանա հայրերը Նորին Սրբությանը ներկայացրեցին խմբերի` Հայաստան այցելության նպատակը և կամավորական ծառայության ոլորտները, որից հետո երիտասարդներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 

 Վեհափառ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց երիտասարդ հայորդիների Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` գոհունակությամբ հաստատելով, որ Սփյուռքի հայոց թեմերի կողմից հաճախ կազմակերպվող այցելությունները Հայաստան իրենց անջնջելի հետք են թողնում երիտասարդների կյանքում` առիթ ընձեռելով նրանց զորանալու իրենց ինքնությամբ, ճանաչելու և հաղորդակցվելու հայրենիքի ազգային և հոգևոր արժեքներին:
Գարեգին Բ Կաթողիկոսը պատգամեց հայորդիներին հպարտությամբ կրել հայի անունը, հպարտության զգացումով վկայել այն արժեքների մասին, որոնք դարերի ընթացքում կերտվել են հայ ժողովրդի կողմից, և իրենց ինքնության բարձր գիտակցությամբ իրագործել սեփական առաքելությունն ազգային կյանքում:

 Նորին Սրբությունը ողջունեց երիտասարդների կողմից տարբեր հաստատություններից ներս իրականացվող կամավորական աշխատանքը` կարևոր նկատելով այն նախ իրենց քրիստոնեական նկարագրի ձևավորման համար: Վեհափառ Հայրապետը գնահատեց նաև նրանց ծառայանվիրումի և պատրաստակամության ոգին` հորդորելով, հավատարիմ տերունավանդ պատվիրաններին, կյանքի ընթացքում մշտապես իրենց կարողություններն ու հմտությունները ի սպաս դնել մարդասիրական ու բարեսիրական կամավորական ծրագրերին: 

 Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 20-րդ դարի պատմությանը` մասնավորապես խոսելով Հայոց Ցեղասպանության և Խորհրդային իշխանության տարիներին Եկեղեցու կրած կորուստների և հաղթահարած դժվարությունների մասին: Նորին Սրբությունը նաև ներկայացրեց Հայաստանի անկախացումից հետո Եկեղեցու կողմից իրականացված լայնածավալ գործունեությունը և ազգօգուտ ծրագրերը:

 Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու առաքելությանը, Սփյուռքի երիտասարդությանը Եկեղեցու և հայրենիքի շուրջ համախմբելու ուղիներին, ինչպես նաև եկեղեցական կյանքին կանանց մասնակցությանը:

 Վերջում Նորին Սրբությունը հայորդիներին մաղթեց լինել ազգի արժանի զավակներ և կարողանալ իրենց ազգանվեր ծառայությամբ օգտակարություն բերել իրենց համայնքերին ու հայրենիքին:

 Հանդիպումից հետո երիտասարդները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին:

10 1 10 2 10 3 10 4 10 5 10 6 10 7 10 8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը harich 1 Եկեղեցական կյանք (07.07.2017)
Հաջորդ նյութը erdum ԵՐԴՎԵԼՈՒ ՉԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

03 7
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ 12 քահանաներին (նկարներ)

3 Փետրվարի, 2016
Ghazanchecoc Shushi
Նորություններ

Խստորեն դատապարտում ենք կատարվածը՝ այն որակելով որպես բացահայտ վանդալիզմ ու անհանդուրժողականության դրսևորում

14 Նոյեմբերի, 2020
polis
Նորություններ

Եկեղեցական կյանք 10.06.2016

11 Հունիսի, 2016
14 5
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի նախագահին (նկարներ)

14 Մարտի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?