Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Arecmtyan temi ukhtavorner 8
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին (նկարներ)

Published: 7 Հուլիսի, 2022
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի տարբեր համայնքներից ուխտավորաբար Հայաստան եկած երիտասարդների՝ ուղեկցությամբ Քլիվլենդ քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հրաչ քահանա Սարգսյանի: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։
Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Հրաչը ներկայացրեց Մայր Աթոռ ժամանած երիտասարդներին՝ տեղեկացնելով, որ նրանց մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում։ Տեր Հայրն ուրախությամբ նկատեց, որ այցը Հայրենիք սկսվում է Հայոց Հայրապետի օրհնությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով ուխտավոր հայորդիներին, ուրախություն հայտնեց, որ Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն այցելությամբ իրենց ուխտն են վերանորոգում՝ դառնալով նաև գոտեպնդման աղբյուր Հայաստանում բնակվող հայրենակիցների համար:
Հայոց Հայրապետը համոզմունք հայտնեց, որ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան` առավել զորացած շարունակելու իրենց առաքելությունը ազգային կյանքում, վերադառնալու իրենց քաղաքները և իրենց համայնքների անդամներին խթանելու այցելել հայրենիք:
Նորին Սրբությունը հորդորեց ուխտավորներին հայրենիքի տեր ու զավակ նկատել իրենց՝ առավելագույնս հաղորդ դառնալով հայ իրականությանը և ստանձնելով իրենց պատասխանատվությունը նրա լուսավոր ապագայի կերտման գործում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին պատգամեց նաև անխաթար պահպանել իրենց ազգային ինքնությունն ու հավատարմությունը նախնյաց արժեքներին և գործուն կերպով ներգրավվել ազգային-եկեղեցական կյանքում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ամերիկահայ երիտասարդներին:

Arecmtyan temi ukhtavorner 2 Arecmtyan temi ukhtavorner 3 Arecmtyan temi ukhtavorner 4 Arecmtyan temi ukhtavorner 5 Arecmtyan temi ukhtavorner 6 Arecmtyan temi ukhtavorner 7 Arecmtyan temi ukhtavorner 8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Marseli hamazgayin dproc 1 Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)
Հաջորդ նյութը HEHM uxt 13 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

24 7
Նորություններ

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2016-2017 ուսումնական տարվա փակման արարողությունը (նկարներ)

25 Հունիսի, 2017
22 Srbapatker
Նորություններ

Հայոց Ցեղասպանության ս. նահատակների սրբապատկերը կտարվի տարբեր եկեղեցիներ

22 Հունիսի, 2015
Bjsishkner
Նորություններ

Բժիշկները կօրհնվեն՝ իրենց հովանավոր Սուրբ Ղուկասի Աջով

3 Հունիսի, 2020
Evropa arajnordner1
Նորություններ

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒԹԻՒՆ

21 Օգոստոսի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?