Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
29 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արմավիրի թեմի առաջնորդին հանձնեց արքության պատվի սրբատառ կոնդակը (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արմավիրի թեմի առաջնորդին հանձնեց արքության պատվի սրբատառ կոնդակը (նկարներ)

Published: 29 Դեկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Դեկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին` հանձնելու արքության պատվի Հայրապետական սրբատառ կոնդակը: Ս. թ. փետրվարի 26-ին` Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Սրբազանին շնորհվել էր արքության պատիվ` ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում բազմամյա ծառայության:

Հանդիպմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Հովհաննիսյանը, թեմի հոգևոր սպասավորներ, մարզային ու քաղաքային իշխանությունների և թեմի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Ուրախությամբ ողջունելով արարողության մասնակիցներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ամենքին բերեց իր օրհնությունն ու բարեմաղթանքերը: «Մեզ համար կարևոր նշանակություն ունի, որ մեր Եկեղեցու սպասավորը` պարզ հոգևոր հովիվ, թե առաջնորդ, սիրված և հարգված լինի հավատացելոց կողմից», — ասաց Վեհափառ Հայրապետը` գոհունակություն հայտնելով Սրբազանի շուրջը համախմբված բազում հայորդիներին տեսնելու պատկերի առիթով:

Նորին Սրբությունը աղոթքով մաղթեց, որ Տերը զորացնի Սիոն արքեպիսկոպոսին իր առաքելության մեջ և նա շարունակի իր արդյունավոր ծառայությունը` հանուն թեմի զորացման և հայրենիքի պայծառության:

Այնուհետև Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը:

«Սիրելի Սրբազան, ավելի քան երեք տասնամյակ Դուք, որպես ուխտյալ զինավորն Քրիստոսի, ամենայն պատրաստակամությամբ Ձեր կարողությունները ծառայեցնում եք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու տիրավանդ առաքելության արդյունավորմանը: Ձեր քահանայագործության առաջին քայլերը Դուք կատարել եք Արարատյան Հայրապետական թեմում, ապա երկար տարիներ արդյունավորությամբ հովվել Վառնայի հավատավոր հայ համայնքը՝ արթուն սպասավորությամբ ջանքեր ներդնելով, որպեսզի ամրանա հայորդյաց համայնքային կյանքը, զորանա մեր ժողովրդի զավակների կապը մեր Եկեղեցու հետ և նոր սերունդի հոգիներում արմատավորվի հոգևոր ու ազգային ինքնագիտակցությունը:

Մենք Ձեզ ծառայության կոչեցինք Գեղարքունյաց թեմում, ապա Ձեզ վստահեցինք Արմավիրի թեմի առաջնորդի պատասխանատու պաշտոնը՝  բարի սպասումով, որ հայրենական ու սփյուռքյան ծառության փորձառությամբ պիտի շարունակեք նոր հաջողություններով արդյունավորել Ձեր գործունեությունը և ավանդ բերել մեր Եկեղեցու պայծառությանը: Այսօր ուրախ ենք հաստատելու, որ այս տարիների ընթացքին կարելին ի սպաս եք բերել՝ շենացնելու Արմավիրի թեմը, առավել արդյունաւոր դարձնելու հոգևորականց գործունեությունը քաղաքներում ու գյուղերում` ի նպաստ մեր ժողովրդի զավակների հոգևոր կյանքի վերազարթոնքի», — ասված է Հայրապետական կոնդակում:

 Հայրապետական կոնդակը փոխանցելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սիոն Սրբազանին շնորհեց ձեռաց խաչ:

 Այնուհետև Արմավիրի թեմի առաջնորդն իր խորին շնորհակալությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին մեծ պատվի համար` նշելով, որ այդ վաստակը նա կիսում է թեմի յուրաքանչյուր անդամի հետ, քանի որ հոգևորական և աշխարհական լծակից հայորդիների շնորհիվ են թեմական կյանքում արձանագրվել բազում հաջողություններ և ձեռքբերումներ: Սրբազանն ընդգծեց, որ հոգևոր ծառայությունն անվերջ է և շարունակական, ուստի առավել մեծ խանդավառությամբ պիտի շարունակի իր ծառայությունը բերել Հայոց Եկեղեցուն:

 Սիոն արքեպիսկոպոսը նաև իր շնրոհակալությունը հայտնեց Արմավիրի մարզային և քաղաքային իշխանություններին թեմին և հոգևոր սպասավորներին ցուցաբերվող զորակցության համար:

 Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

29 1 29 2 29 3 29 4 29 5 29 6 29 7 29 8 29 9 29 10 29 11 29 12

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B 245 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահին
Հաջորդ նյութը Santa 2 Ձմեռ պապիկը, կամ ինչպես արևմուտքում ասում են Սանտա Կլաուսը, իրականում հոգևորական է եղել

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

11 2 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Վուսթըր քաղաքից ժամանած ուխտավորների

11 Հուլիսի, 2016
Artsakhi eritasardner 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախցի երիտասարդներին (նկարներ)

20 Փետրվարի, 2023
Narek vrd Berberyan
Նորություններ

Ընտրվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը

11 Ապրիլի, 2014
Gevorg episkopos 251
Նորություններ

Նոր նշանակում

14 Նոյեմբերի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?