Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Banaki or 09
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյա հոբելյանին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյա հոբելյանին

Published: 29 Հունվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

 «Տէր զօրութիւն ժողովրդեան իւրոյ տացէ և օրհնեսցէ զժողովուրդ իւր ի խաղաղութիւն»

(Սղմ. 28.11)։

 Գոհություն և փառք ենք վերառաքում առ Բարերարն Աստված, որ խաղաղության մեջ ենք տոնում Հայոց բանակի 25-րդ տարեդարձը: Հայրապետական այսու Կոնդակով օրհնության և շնորհավորանքի Մեր խոսքն ենք ուղղում մեր հաղթական բանակի քաջասիրտ սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին:

 Անկախ մեր պետականության փառապանծ զավակն է Հայոց բանակը, որ կազմավորվեց մեր հայրենիքի համար ծանր ու դժնդակ օրերին: Մեր ժողովուրդը դիմակայում էր հարձակումներին Հայաստանի սահմաններում և Արցախում պաշտպանում ազատ ապրելու իր իրավունքը: Պատերազմի, շրջափակման, տնտեսական փլուզումների, գաղթականության, ավերածությունների, կուտակված ահռելի դժուարությունների պայմաններում մեր ժողովուրդը չդադարեց հավատալ, որ, ինչպես սաղմոսերգուն է ասում, «Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա և իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգևելով»: Խաղաղ ու ապահով ապրելու ձգտումով ազգիս զավակները ապավինած Աստծուն ելան պաշտպանելու մեր նվիրական հայրենիքը և մեր հայրերի ստեղծած ժառանգությունը: Հայրենասեր սրտերի բոցից մեր բանակը ծնունդ առավ ինչպես օր առ օր մեծացող Սասունցի Դավիթ, ամրապնդվեց ու զորացավ մարտերում` իր հաղթանակներով զորացնելով նաև խաղաղ կյանքի հույսն ու լավատեսությունը մեր ժողովրդի:

 Այսօր հպարտությամբ ենք անդրադառնում Հայոց բանակի 25-ամյա պանծալի ուղուն, հաղթանակներին ու ձեռքբերումներին: Տիրոջ օգնականությամբ ամրացվել են մեր սահմանները, ազատագրված է Արցախը, որը հակառակ թշնամու ամենօրյա սադրանքների` շենանում է ու բարգավաճում: Մեր բանակը շարունակում է երաշխավորել մեր հայրենիքի ապահովությունը և առավել լուսավոր ապագան` փառքով պսակելով իր ծառայությունը հայրենիքին: Նախորդ տարի, ապրիլյան պատերազմի օրերին ականատես դարձանք քաջարի ոգուն և սխրանքներին մեր հերոս զավակների, երբ մեր բանակը խափանեց հակառակորդի դավադիր ծրագրերը և վերստին ապացուցեց, որ մշտապես պատրաստ է պաշտպանելու մեր հայրենիքը, արցախահայության ազատ ապրելու իրավունքը:

 Աղոթքով ենք հիշում Մեր զավակներին, ովքեր նահատակության պսակն ընդունեցին` հանուն մեր ժողովրդի խաղաղ կյանքի ու լուսավոր ապագայի: Նրանց անմահ անունները միշտ պիտի ապրեն մեր ժողովրդի հոգում՝ մեր պատմության խնկելի հերոսների շարքին, ովքեր իրենց անկեղծ հայրենասիրությունն ու ազգասիրությունը վկայել են իրենց կյանքով ու գործերով:

 Այս հիշարժան օրը հայրական Մեր ջերմ սերը, գնահատանքն ու օրհնությունն ենք բերում մեր փառապանծ բանակի զորականներին, որ մշտարթուն ծառայությամբ ապահովում են անդորրությունը մեր երկրի: Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում բանակի կայացման գործում իրենց ավանդն ունեցող բոլոր երախտավորներին, այսօր բանակի զորացմանը աջակցողներին և բանակում ծառայող հոգևոր սպասավորներին, ովքեր իրենց արժանավոր նպաստն են բերում մեր զավակների հավատավոր, պայծառ ու արի նկարագրի կերտմանը:

 Հայոց բանակի սիրելի փառապանծ զորավարներ ու զինվորներ, դուք քաջ գիտեք, որ բանակն ուժեղ է ոչ միայն զենք ու զինատեսակներով, այլ նաև` ոգով ու պատրաստուածությամբ: Ձեր սերը հայրենիքի հանդեպ, ծառայության մեջ ձեր նախանձախնդրությունը, միմյանց հանդեպ ազնիվ վերաբերմունքն ու հոգածությունը ձեր հոգին զորացնող հավատքն ու հույսը նույնպես ձեր զենքերն են: Մաղթում ենք, որ մեր բանակը միշտ լինի հայրենասիրության դարբնոց, աննկուն պաշտպանը մեր ժողովրդի արդար իրավունքների ու ամեն առաքինության օրինակ, և մեր կյանքում միշտ ամուր լինեն հույսն ու քաջալերությունը և հավատքը աներկբա, որ «Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա և իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգևելով»: Աղոթք ենք վերառաքում, որ Աստուծո Սուրբ Աջը հովանի և պահապան լինի ձեզ և պարգևի ապահով ծառայություն հայրենյաց խաղաղ եզերքներում: Թող ձեր հավատքը` որպես վահան ամրության, ձեզ պաշտպանի փորձություններից ու նեղություններից և Աստուծո շնորհները առատացնի ձեր կյանքում:

 Թող Բարձրյալն Աստված առատապես օրհնի մեր երկիրը, խաղաղություն ու զորություն պարգևի համայն մեր ժողովրդին` կառուցելու շեն ու բարգավաճ մեր հայրենիքը և իրագործելու ազգային մեր իղձերը:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն։

Օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 Տուաւ Կոնդակս ի 28-ն Յունուարի
յամի Տեառն 2017 և ի թուին հայոց ՌՆԿԶ
ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 999

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Drosh PN HH ZU hog. spasavor. Հայոց բանակի 25-րդ տարեդարձին նվիրված Սուրբ Պատարագ և Հայրապետական կոնդակ
Հաջորդ նյութը Banaki or 10 Ս. Պատարագ և Հայրապետական սրբատառ կոնդակ՝ Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

12.07
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արագածոտնի թեմի քահանաներին (նկարներ)

14 Օգոստոսի, 2020
05.10 2
Նորություններ

Կատարվեց մասնավոր վարդապետության տվչության արարողություն (նկարներ)

1 Նոյեմբերի, 2022
Bagrat Galstanyan 245 e1580391769582
Նորություններ

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն անընդունելի է համարում կաթողիկոսի հրաժարականը պահանջողների պահանջը

7 Հունիսի, 2018
14.02.08
Նորություններ

Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով (նկարներ)

22 Փետրվարի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?