Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin B 231
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին

Published: 28 Մայիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Եւ այս է յաղթութիւնն` որ յաղթէ աշխարհի, հաւատքն մեր»
(Ա Հովհ. Ե 4):

  Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ Հայաստանում և Արցախում վերականգնված պետականությամբ և ի սփյուռս աշխարհի ազգային կյանքի ձեռքբերումներով է մեր ժողովուրդը դիմավորում 100-ամյակը Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի: Նշանակալի այս իրադարձությունների մեկդարյա հոբելյանի առիթով Հայրապետական Մեր խոսքն ենք ուղղում սիրեցյալ մեր ժողովրդին՝ բարձրաձայնելով առաքելավանդ պատգամը. «Եվ այս է հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատքը»:
Մեկ դար առաջ մեր ժողովուրդը հայտնվել էր կյանքի և մահվան սահմանագծին: Օսմանյան Թուրքիան՝ օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթ իրավիճակից, իրագործում էր ցեղասպանության իր հայաջինջ ծրագիրը: Արևմտյան Հայաստանը և հայկական բնակավայրերը Թուրքիայում ավերակվել ու հայաթափվել էին, թուրքական զորքերը ներխուժել էին նաև Արևելյան Հայաստան՝ սպառնալով մեր ժողովրդի գոյությանը:
Այդ օրհասական պահին հույսն առ Աստված՝ միահամուռ կամքով մեր ժողովուրդը Սարդարապատում, Ապարանում և Ղարաքիլիսայում ճակատ կազմեց թշնամու դեմ: Համախմբվելու խրախույս ու քաջալերություն դարձավ Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը՝ ժողովրդի սրտում առաջ բերելով հաղթանակելու ոգի և փակելով խուճապի ու նահանջի ուղին: Ետևում մեր հայրենիքի փոքրիկ մի մասունքն էր, ետևում Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածինն էր՝ մեր հավատքի օրրանն ու ինքնության պատվարը: Հայոց Հայրապետը մերժեց հեռանալ Սուրբ Էջմիածնից և քաջաշունչ պատգամով մարտի կոչեց ժողովրդին՝ ասելով. «Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն: Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները: Ես համոզված եմ նաև, որ ազգն իմ հայոց անարգ թշնամուն դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթական»:
Մեկ ամբողջություն, մեկ կամք ու հոգի դարձած մեր ժողովուրդը ոտքի կանգնեց փրկելու հայրենիքը, իր կյանքը, իր սրբությունները, պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը: Սրբոց Վարդանանց և Ղևոնդյանց օրինակով Ավարայրի ոգին բոցավառվեց մայիսյան մարտերում: Հաղթանակը ձեռք բերվեց արիության ու հերոսության շնորհիվ հայկական փոքրաթիվ զորամիավորումների ու զորահրամանատարների և նրանց շարքերը լրացրած հոգևորականների ու աշխարհազորայինների: Թուրքական զորքերի առաջխաղացումը կանգնեցվեց և ետ մղվեց: Ավերումից ու կոտորածից փրկվեց Արևելյան Հայաստանը, և հինգ և կես դարերի երկարատև դադարից հետո վերականգնվեց հայկական պետականությունը: Եղեռնահար մեր ժողովուրդը վկայեց վեր հառնելու իր զորությունը, իր հոգու կենսունակությունը և ուժը հավատքի՝ նեղությունների, ցավ ու տառապանքի մեջ հաղթանակ կերտելով: Առ Աստված հավատքի, հայրենասիրության ու նվիրումի հերոսական ոգին միավորեց ու պաշտպանեց մեր ժողովրդին, որ գերագույն ճիգով հայոց պետականության հովանու ներքո հայրենիքում ու սփյուռքում բարձրացրեց իր կյանքը և քայլեց վերելքի ուղիով:
Այսօր, սիրելի ժողովուրդ հայոց, 100-ամյա հոբելյանը հրավեր է մեզ՝ նվիրված մնալու ազգային զարթոնքի մեր իղձերին, հրավեր՝ մեր հայրենի պետականությունը ամուր պահելու և հայրենիքով համախմբված մնալու: Նշանակալի այս հոբելյանը նաև մի նոր հանգրվան է հավատավոր ոգով ու նվիրյալ գործերով շենացնելու, զորացնելու մեր երկիրն ու ազգային կյանքը, շարունակելու հետևողական ջանքերը հանուն Արցախի հիմնախնդրի կարգավորման, մեր բանակի հզորացման, որպեսզի խաղաղությունը անվրդով լինի մեր հայրենյաց սահմաններում: 100-ամյա հոբելյանը պատգամն է բերում համազգային միասնության, հայրենիք-սփյուռք կապերի արդյունավորման, մեր Եկեղեցու անդաստանում ևս միասնականության վերահաստատման:
Սիրեցյալ հավատավոր ժողովուրդ Մեր, յուրաքանչյուրս մեր ծառայության մեջ, մեր կյանքի ընթացքներում միշտ առաջնորդվելով քրիստոնեական մեր հավատքին, ազգին ու հայրենիքին զինվորագրության գիտակցությամբ՝ պիտի կարողանանք զերծ մնալ կորուստներից և քայլենք հաղթանակից հաղթանակ: Պետականությունը ազգի կազմակերպման հիմքն է, առաջընթացի ուղի, իր արժեքներով ապրելու, իր հոգևոր ներուժը դրսևորելու հենարան, իր ձգտումները իրագործելու և իրավունքները պաշտպանելու պատվար ու ազգի հարատևության գրավական: Չմոռանանք մեր կրած զոհողություններն ու տառապանքները և միմյանց աջակից՝ կառուցենք բարօրությամբ և խնդությամբ լեցուն վաղվա մեր օրը: Հիշենք մեր Եկեղեցուն ու հայրենիքին իրենց կյանքը նվիրած մեր հայրերին և հավատքի ու հայրենյաց սիրո մեջ ինքներս մեզ գերազանցենք, որպեսզի այսօր նույնպես մեր ազգային և հայրենական կյանքի առջև ծառացած դժվարություններին ու խնդիրներին տրվող մեր վճիռները և մեր երկրի խաղաղությանը սպառնացող վտանգներին տրվող մեր պատասխանները լինեն հաղթական: Անվարան մեր հավատքն ու հայրենյաց սերը թող մեզ առաջնորդեն իրականություն դարձնելու Արարատի փեշերին միասնական մեր հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու ու ազգային զարթոնքի տեսիլքները: «Եվ այս է հաղթությունը, որ հաղթում է…, մեր հավատքը»:
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից՝ համայն հայության նվիրական սրբօրրանից Հայրապետական Մեր պատգամն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, մեր Եկեղեցու թեմական, համայնքային մարմիններին, ազգային, գիտական, կրթական, մշակութային կառույցներին՝ զանազան միջոցառումներով տոնախմբելու հոբելյանական տարեդարձը՝ դարձնելով հայրենասիրության ոգու, քաղաքացիական գիտակցության ու պարտքի արթնության, ազգի ու Եկեղեցու միասնականության ուժ ու զորություն, նորոգություն հավատքի և քաջալերություն հայրենաշեն ու ազգաշեն գործերի:
Աղոթում ենք, որ Քրիստոս մեր Տերը պահպանի մեր ժողովրդին մաքուր հավատքով և օրհնի ազգիս ջանքերը ի սեր մեր նվիրական հայրենիքի զորացման, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և մեր բարօր, լուսավոր ու երջանիկ գալիքի: Թող Բարձրյալի օրհնության և շնորհների ներքո մեր երկիրը և ժողովուրդը, աշխարհը համայն ապրեն խաղաղության մեջ՝ այսօր և միշտ. ամեն:

Օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 27 2 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ-ից ժամանած ուխտավորների
Հաջորդ նյութը Gohabanakan maghtanq Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Գոհաբանական մաղթանք (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

s.C 10.04
Նորություններ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ (ՆԿԱՐՆԵՐ)

11 Հունվարի, 2018
Ter
Նորություններ

ՀՀ վարչապետի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ, երբեք ոչ վայել պետական բարձրագույն գործչին

29 Մայիսի, 2024
13 6
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Համբարձման տոնը (նկարներ)

13 Մայիսի, 2021
Zovoni poghos petros 125
Նորություններ

Տարիների լռությունից հետո օգոստոս 25-ին Ս. Պատարագ կմատուցվի Զովունիի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցում (նկարներ)

24 Օգոստոսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?