Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
veh papa 0
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանել է Հռոմ. Ժամանակ օրաթերթի անդրադարձը
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանել է Հռոմ. Ժամանակ օրաթերթի անդրադարձը

Published: 6 Հոկտեմբերի, 2021
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ԺԱՄԱՆԱԿ-ի գլխաւոր խմբագիր Արա Գօչունեան կը տեղեկացնէ Հռոմէն.-

 Ամենայն Հայոց Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսը երէկ երեկոյեան ժամերուն հասաւ Հռոմ։ Ինչպէս հաղորդած էինք, Վեհափառ Հայրապետը այս ուղեւորութեան ձեռնարկած է մասնակցելու համար Սուրբ Էճիտիօ համայնքին կողմէ կազմակերպուած տարեկան աւանդական խաղաղութեան աղօթքին եւ յարակից միջազգային հաւաքին։ Աւանդական այս աղօթքը կը կազմակերպուի երկար տարիներէ ի վեր, ամէն տարի աշխարհի տարբեր քաղաքներէն մէկուն մէջ։ Այս տարուան աղօթքի քաղաքը եղած է Հռոմը։

 Վեհափառ Հայրապետը երէկ երեկոյեան ժամերուն Հռոմի «Լէոնարտօ տա Վինչի» օդակայանի պատուոյ սրահին մէջ դիմաւորուեցաւ Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ եւ Վատիկանի Սուրբ Աթոռի մօտ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ մշտական ներկայացուցիչ Տ. Խաժակ Արք. Պարսամեանի, իտալահայոց հոգեւոր հովիւ Տ. Տիրայր Վրդ. Յակոբեանի եւ Վատիկանի Սուրբ Աթոռի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Կարէն Նազարեանի կողմէ։ Ներկայ էր նաեւ Վատիկանի Սուրբ Աթոռի Քրիստոնէից միութեան քահանայապետական խորհուրդի գրասենեակի Արեւելեան Ուղղափառ եկեղեցիներու հետ յարաբերութիւններու բաժանմունքի վարիչը։ Նորին Սրբութիւնը ժամանելէ վերջ անմիջապէս առաջնորդուեցաւ օդակայանի պատուոյ սրահը։ Քիչ անց ժամանեց նաեւ Թուրքիոյ Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Սահակ Ս. Արք. Մաշալեան, որ նոյնպէս կը մասնակցի կազմակերպուած աղօթքին։

 Հռոմի մէջ Վեհափառ Հայրապետին կ՚ընկերանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Մուշեղ Եպսկ. Պապայեան, Ռումանիոյ եւ Պուլկարիոյ հայոց թեմերու առաջնորդ Տ. Տաթեւ Եպսկ. Յակոբեան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կեդրոնի տնօրէն Տ. Գարեգին Վրդ. Համբարձումեան, որ միեւնոյն ժամանակ կը գլխաւորէ Արցախի Հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանման հարցերով գրասենեակը։ Վեհափառ Հայրապետի հետ է նաեւ գաւազանակիրը՝ Տ. Անանիա Աբեղայ Ծատուրեան։ Ամեն. Ս. Պատրիարք Հօր ալ կ՚ընկերանայ գաւազանակիրը՝ Տ. Շիրվան Քհնյ. Միւրզեան։ Հռոմի մէջ Վեհափառ Հայրապետի պատուիրակութեան մաս կը կազմէ նաեւ Հայաստանի Մարդու իրաւանց պաշտպան Արման Թաթոյեան։

 Օդակայանի պատուոյ սրահին մէջ միջոց մը հանգիստ առնելէ վերջ, Վեհափառ Հայրապետը առաջնորդուեցաւ Վատիկան։ Ան եւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը կ՚իջեւանին Վատիկանի Սուրբ Աթոռի պաշտօնական բարձրաստիճան հիւրերուն համար նախատեսուած «Տոմուս Սանթա Մարթա» հիւրանոցին մէջ։

 Վեհափառ Հայրապետի Հռոմ ժամանման օրը զուգադիպութիւնով Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն ալ կը գտնուէր նոյնպէս Հռոմի մէջ՝ դէպի Իտալիա պաշտօնական այցելութեան շրջանակին մէջ։ Նկատի ունենալով թէ՛ Հայաստանի նախագահին, թէ՛ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին եւ թէ Պոլսոյ Աթոռի գահակալին նոյնաժամանակ ներկայութիւնը՝ սփիւռքահայ խումբ մը գործիչներու մասնակցութեամբ բարիգալստեան ընդունելութիւն մը կազմակերպուած էր Հռոմի մէջ։ Այս հաւաքոյթը տեղի ունեցաւ «Օթել տը Ռիւսի» պանդոկին մէջ։ Նախագահ Արմէն Սարգսեանի, Վեհափառ Հայրապետի եւ Ամեն. Ս. Պատրիարք Հօր ի պատիւ կազմակերպուած բացօթեայ հաւաքոյթ մըն էր այս մէկը՝ թէեւ Արմէն Սարգսեան միայն սկզբնական փուլին կարողացաւ ներկայ գտնուիլ։ Պանդոկի պարտէզներուն մէջ սարքուած ընթրիքի սեղանին շուրջ համախմբուեցան Հռոմի մօտ Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումեան, Վատիկանի Սուրբ Աթոռի մօտ Հայաստանի դեսպան Կարէն Նազարեան եւ հոգեւորականաց դասը։ Ներկաներու շարքին էին խումբ մը ազդու հայ ազգային գործիչներ՝ աշխարհի զանազան երկիրներէն. ինչպէս՝ Նուպար Աֆէեան, Ռուբէն Վարդանեան, լորտ Արա Տարզի, Ալպէր Պօղոսեան, Վարուժան Ներկիզեան, Վահէ Կապրաշ, Ժոզէֆ Ուղուրլեան, Յակոբ Աւագեան, Քիլէճեան ամոլը եւ այլք։

 Ջերմ մթնոլորտի մը մէջ անցաւ ընթրիքը, որու տեւողութեան արտասանուեցան բաժակաճառեր։ Բաժակաճառ մը խօսեցաւ նաեւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, որ դրուատեց Վեհափառ Հայրապետի տեսլականը։

 Մտերմիկ ընթրիքի սեղանին շուրջ արտայայտուեցաւ նաեւ Վեհափառ Հայրապետը, որ նեղ շրջանակի մէջ փոխանցած պատգամներուն մէջ ընդգծեց, որ Հռոմի այս հաւաքոյթը հայրենիքի նկատմամբ սիրոյ հանգամանքէն մղուած է եւ այդ համախմբումը կու գայ ապացուցանել հայրենիքի նկատմամբ սէրը, անոր օգտակարութիւն բերելու գիտակցութիւնը։ Նորին Սրբութիւնը ընդգծեց, որ իր ուղեւորութեան հիմնական նպատակն է բարձրաձայնել հայ ժողովուրդը ներկայիս յուզող խնդիրները եւ զանոնք հնարաւորինս լայն շրջանակներու ներկայացնել աշխարհի մէջ։ Աւելի վերջ Վեհափառ Հայրապետը ամփոփ գիծերու մէջ անդրադարձաւ տարի մը առաջ Արցախի մէջ սանձազերծուած պատերազմի ծանր հետեւանքներուն։ Ան ընդգծեց, որ մեր ժողովուրդի հոգիէն ներս այս փուլին հաւատքը կ՚ապրի որոշ անկում մը, որովհետեւ ճնշող զգացումներ պատած են բոլորը եւ անորոշութեան քօղին տակ մնացած է հայու զօրաւոր հաւատքի զգացումը։ «Հաւատը նորովի պիտի ճառագայթէ», ըսաւ Վեհափառ Հայրապետը եւ ընդգծեց դժուարութիւններէն դուրս գալու ճանապարհին կամք ու վճռակամութիւն դրսեւորելու անհրաժեշտութիւնը։ «Մենք ժողովուրդ մըն ենք, որ գիտենք մահուան յաղթել, խաչի ճանապարհով քալել ու յարութիւնը տօնախմբել։ Ցաւի թմբիրէն պիտի զարթնինք մեր հաւատքով ու պիտի կերտենք վաղուայ լուսաւոր օրը», ըսաւ Վեհափառ Հայրապետը։

 Աւելի վերջ ան մէջբերեց Սաղմոսի այն արտայայտութիւնը, թէ Աստուած եթէ մեզի հետ է, ո՞վ կրնայ հակառակ ըլլալ մեզի։ Սաղմոսի այս խօսքի հիման վրայ Վեհափառ Հայրապետը ըրաւ այն հետեւութիւնը, թէ Աստուծոյ հետ մեր ընթացքը պէտք է պահենք։ Վեհափառ Հայրապետի խօսքով՝ Հայաստան հայրենիքը յաւիտենութեան մէջ պէտք է յարատեւէ եւ մերօրեայ սերունդները պէտք է կերտեն անոր հզօր ապագան։ Միեւնոյն ժամանակ, Վեհափառ Հայրապետը այս օրերու համախմբումը մխիթարութիւն մը համարեց։

 «Մեր հաւատքի ակունքը Սուրբ Էջմիածինն է, որու ոգին վստահութիւն եւ հաւատք կը ներշնչէ, որ վաղուայ օրը լուսաւոր ըլլայ հայրենիքի սիրով», ըսաւ Վեհափառ Հայրապետը եւ իր ելոյթի եզրափակիչ փուլին մէջ արտայայտեց հայրական գնահատականը ընթրիքի սեղանին շուրջ համախմբուած ազգային գործիչներուն նկատմամբ։

Այսօր կէսօրէ վերջ Հռոմի մէջ կը սկսի Սուրբ Է ճիտիօ միաբանութեան տարեկան հաւաքը, որու ծրագրին վրայ նախատեսուած է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին ելոյթը։

papa grup paroli veh papa 0
papa veh mashalian

Աղբյուր՝ www.jamanak.com

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Tert Vahram Շուրջ 20-ամյա ծառայությունից հետո այսօրվանից դադարում եմ կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի ու խոսնակի պարտականությունները. Տեր Վահրամ
Հաջորդ նյութը 6 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցավ Ֆրանցիսկոս Պապի հետ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hayr Harutyun
Նորություններ

Պարզաբանում ապրիլյան քառօրյային Ռուսահայոց թեմից ուղարկված գումարների մասին (տեսանյութ, նկարներ)

7 Հուլիսի, 2018
Mkrtutyan anun
Նորություններ

Ի՞ՆՉ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ՄԿՐՏԵԼ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

18 Հունվարի, 2018
18 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորին

18 Սեպտեմբերի, 2017
Ekeghecaan kyanq 10.01.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (09.01.2017)

10 Հունվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?