Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
15 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Մոսկվա «Տապան» թանգարանում բացվեց հայ նկարիչների ցուցահանդեսը
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Մոսկվա «Տապան» թանգարանում բացվեց հայ նկարիչների ցուցահանդեսը

Published: 15 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ ժամանեց Մոսկվա, որտեղ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հրավերով, թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, մայիսի 16-18-ը կանցկացվի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությանը «Շերեմետյեվո» օդանավակայանում դիմավորեցին թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, թեմական կառույցների և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ապա հայրապետական շքախումբն ուղղվեց դեպի Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիր, ուր Գերագույն հոգևոր խորհրդի անդամների և թեմի հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ Գարեգին Բ Հայրապետն այցելեց Սուրբ Պայծառակերպություն տաճար։
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց համալիրի տարածքի «Տապան» թանգարանում թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված՝ հայ անվանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությանը։ Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր բարերար հայորդիների կողմից թեմին նվիրաբերված հայ անվանի նկարիչների 23 կտավ և 4 քանդակ։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, թեմի հոգևոր սպասավորներ, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտավորականներ և Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կայսերական Ուղղափառ պաղեստինյան ընկերության նախագահ Սերգեյ Ստեպաշինը, հասարակական գործիչ պրոֆ․ Լեոնիդ Ռոշալը, Պատմության պետական թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինը և ռուս արվեստագետներ։
Արարողությունը սկսվեց Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ողջույնի խոսքով։ Սրբազանն իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մոսկվա այցելության առիթով, որը զուգադիպել է թեմի համար հոբելյանական տարուն։ Անդրադառնալով կազմակերպված ցուցահանդեսին՝ Եզրաս արքեպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, որոնք շարունակ իրենց ներդրումն են բերում հայոց ազգային-հոգևոր կյանքի շենացման գործում, ինչպես նաև նրանց, որոնք մշտապես աջակցում են հայ ժողովրդին և բարեկամ Հայաստանին։
Այնուհետև ցուցահանդեսի բացման առիթով իր օրհնությունը ներկաներին բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը։
«Գոհություն և փառք ենք մատուցում առ Աստուած, որ ռուսաստանաբնակ Մեր զավակները Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգածու առաջնորդությամբ ամուր են պահում իրենց հավատարմությունը մեր արժեքներին, մեր հայրերի սուրբ ու նվիրական ավանդներին: Բարձրյալի օրհնությամբ Տիրախնամ թեմը արդյունավորապես ընդլայնում է իր գործունեության շրջանակները, հոգևոր քարոզչական առաքելության հետ մեկտեղ սպասավորում հայ մշակույթի զարգացմանը, մեր մատաղ սերնդի հայեցի կրթությանն ու դաստիարակությանը, հայորդյաց ազգային ու հոգևոր ինքնության զորացմանը:
Ուրախ ենք այսօր Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամների հետ առաջին անգամ լինելու Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում և ծանոթանալու ներկայացված հոգևոր-մշակութային արժեքավոր ցուցանմուշներին՝ մեր անցյալից ժառանգված սրբազան մասունքներին, որոնցից յուրաքանչյուրը առանձին մի պատմություն է մեր ժողովրդի ստեղծարար ոգու, լուսավոր հավատքի ու աստվածսիրության, մշակույթի, գիտության ու կրթության հանդեպ աննվազ նվիրումի ու նախանձախնդրության մասին: Թանգարանը իր կարճատև գործունեության ընթացքին դարձել է մշակութային կարևոր օջախ ռուսահայոց կյանքում, որն իր առաքելությամբ նպաստում է բարեպաշտ հայորդիների հոգիներում զորեղ պահելու ազգային գիտակցությունը, կապվածությունը մեր մշակույթին, մեր նվիրական արմատներին:
Այսօր, սիրելիներ, ի տես հայ և օտարազգի այցելուների, թանգարանում ներկայացվում են հայ գեղանկարչության բարձրարժեք գործեր` Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Մինաս Ավետիսյանի և մեր այլ մեծերի վրձնած ստեղծագործությունները, որոնք տարբեր ժամանակահատվածներում բարերար հայորդիների կողմից ընծայաբերվել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին», — ասաց Վեհափառ Հայրապետը՝ իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, թեմական խորհրդի անդամներին, կտավների և քանդակների պատվարժան նվիրատուներին և «Տապան» թանգարանի աշխատակիցներին:
Նորին Սրբությունը մաղթեց, որ Բարձրյալն Աստված առատապես օրհի ու շնորհազարդի ամենքին՝ պարգևելով ազգանվեր ու եկեղեցաշեն գործունեության նորանոր հաջողություններ՝ ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր հայ ժողովրդի: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հայցեց Ամենակալին՝ օրհնել և առավել զորացնել երկու ժողովուրդների դարավոր եղբայրությունը, Ռուսաստանի և Հայաստանի արդյունավետ համագործակցությունը։
Արարողության առիթով իր սրտի խոսքն ասաց նաև Կայսերական Ուղղափառ պաղեստինյան ընկերության նախագահ Սերգեյ Ստեպաշինը՝ ուրախություն հայտնելով ցուցահանդեսի բացման կապակցությամբ։ Վերջինս անդրադարձավ Ռուսաստանի հայ համայնքի աշխույժ ազգային-եկեղեցական կյանքին, խոսեց երկու Եկեղեցիների գորակցության մասին։
Ցուցահանդեսը ողջունեց նաև Պատմության պետական թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինը։ Կարևորելով ցուցահանդեսի բացումը՝ Պրն․ Լևիկինը վստահությամբ նշեց, որ այն կհարստացնի Մոսկվայի մշակութային կյանքը։ Նա իր խոսքում, ներկայացնելով հայ-ռուսական բազմադարյա կապերը, մասնավորապես ընդգծեց պատմության ընթացքում հայորդիների ունեցած կարևոր դերակատարությունը Ռուսաստանի պետականության զարգացման և զորացման գործում։
Վերջում ցուցահանդեսի բացման կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հյուրերին շնորհակալական խոսքով դիմեց թանգարանի պատասխանատու Տիգրան Մանասյանը։ Վերջինս, ներկայացնելով թանգարանի առաքելությունը, նշեց, թե թանգարանի անունն իսկ վկայում է, որ այն նպաստելու է հոգևոր, մշակութային և պատմական նվիրական արժեքների պահպանմանը, հայ և ռուս ժողովուրդների մշակույթների փոխհարստացմանը։ Նա հավելեց, որ հայրենիքից հեռու ապրող հայերի համար եկեղեցական համալիրն իր զանազան կառույցներով դարձել է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ու մշակութային կյանքի կենտրոն։
Արարողությունն ավարտվեց Հայրապետական «Պահպանիչ» աղոթքով։

15 1 15 2 15 3 15 4 15 5 15 6 15 7 15 8 15 9 15 10

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ekexecakan toner Եկեղեցական տոների նշանակությունը
Հաջորդ նյութը 15 2 6 Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Ճեմարանի կայքէջի և «Էջմիածին» երգչախմբի նոր տեսասկավառակի շնորհանդեսը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Ter Vahram qahana
Նորություններ

«Եկեղեցու և եկեղեցականների դեմ կարծես մեկ հրամանով սանձազերծված արշավը ծիծաղելի է և տալիս է շատ հարցերի պատասխաններ» Տեր Վահրամ

11 Դեկտեմբերի, 2020
Garegin B Katoghikos 215
Նորություններ

Մայր Աթոռը 20 միլիոն դրամ է փոխանցել Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով գանձապետարանում բացված հաշվին

25 Մարտի, 2020
25 2
Նորություններ

Տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու հովվապետերի հանդիպումը (նկարներ)

25 Հոկտեմբերի, 2018
Mets Britania
Նորություններ

Մեծ Բրիտանիայի կրոնական առաջնորդները կոչով դիմել են Մեծ Բրիտանիային կանխելու Հայոց ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում

8 Սեպտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?