Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
8 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի պաշտոնեությանը (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի պաշտոնեությանը (նկարներ)

Published: 8 Հունվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանի հանդիսությունների դահլիճում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:

 Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրալի տոների առիթով` ընդգծելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը՝ իբրև մեկ մեծ ընտանիք, ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին, պատրաստակամ է շարունակելու իր արդյունավետ ծառայությունը բերել ի նպաստ Սուրբ Էջմիածնի սրբազան առաքելության:

 Պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին նաև շնորհավորական խոսք ուղղեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Արամ Մկրտչյանը:

 Այնուհետև ներկաներին տարեսկզբի իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 Հայոց Հայրապետը, շնորհավորելով աշխարհական աշխատակիցներին տոների առիթով, իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց նրանց՝ պարտականությունները նախանձախնդրորեն, սիրով և հանձնառությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ Հայոց Եկեղեցին կարողանում է առավել արդյունավետ կերպով իրագործել իր ծառայությունը հայ ժողովրդի կյանքում:  Այս իմաստով Նորին Սրբությունը հաստատեց, որ անցնող տարում Մայր Աթոռի կողմից արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների մեջ իր կարևոր բաժինն ունի աշխարհիկ պաշտոնեությունը: «Ձեր աշխատանքը միայն առանձին անձանց չէ, որ ուրախություն ու գոհունակություն է պատճառում: Ձեր աշխատանքի արդյունքը բերկրանք է պատճառում մեր ողջ ժողովրդին, որովհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ազգի նվիրական սուրբ տունն է, հոգևոր հաստատությունը: Եվ այս հաստատության բարեշեն և պայծառ լինելը ուրախություն է թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդու համար»,- ասաց Հայոց Հայրապետը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի մասնավորի անդրադարձ կատարեց 2020 թվականի ծրագրերին` առանձնացնելով հավատացելոց կյանքում եկեղեցական առաքելության զորացմանն ուղղված նախաձեռնությունները, Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը և Մայր Տաճարի հիմնանորոգությունն ու վերաբացումը:

 Խոսելով հոգևոր կյանքի զորացման կարևորության մասին` Նորին Սրբությունն ընդգծեց. «Ապրել Աստծո հետ նշանակում է կյանքն ապրել սիրո և բարության մեջ: Ապրել Աստծո հետ նշանակում է ապրել առաջընթաց և բարօր կյանքով»:

 Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց քաջառողջություն, երջանկություն և արևշատ կյանքի երկար տարիներ: Հայոց Հայրապետը հայցեց, որ Տիրոջ Սուրբ Աջը և Սուրբ Ծննդյան առատ շնորհները միշտ հովանի լինեն հայորդիներին և նրանց ընտանիքներին` խաղաղության և բարօրության մեջ պահելով հայրենիքը և ողջ աշխարհը:

8 1 8 2 8 3 8 4 8 5 8 6 8 7 8 8 8 9 8 10 8 11

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B 2 9 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր վշտակցությունն է հայտնել ավիաաղետի զոհերի հարազատներին
Հաջորդ նյութը Mayr tachar veran Նոր նշանակումներ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Avag 14.2022.01
Նորություններ

Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

14 Ապրիլի, 2022
31189676 1115335521962513 902937180865822720 n
Նորություններ

Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցին առնչություն չունի ոստիկանների գործողությունների հետ. պարզաբանում

23 Ապրիլի, 2018
2 3
Նորություններ

Սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիա (նկարներ)

2 Փետրվարի, 2019
Mayr Ator 142
Նորություններ

Նոր տնօրինություն

18 Դեկտեմբերի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?