Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
IMG 0550
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահին և ժողովրդին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահին և ժողովրդին

Published: 2 Սեպտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին և բարեպաշտ ժողովրդին:
Շնորհավորագրում մասնավորապես ասվում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, Արցախի իշխանություններին և բարեպաշտ Մեր ժողովրդին Անկախության տոնի առիթով:
Գոհունակության, ցնծության և հպարտության զգացումով է այսօր լցված Մեր հոգին: Ազգովի տոնում ենք 27-րդ տարեդարձը Արցախի Հանրապետության անկախության, 27-րդ տարեդարձը արցախահայության ազատ, արժանապատիվ կյանքով ապրելու կամարտահայտության: Մեր մտապատկերում վեր են հառնում դժվարին տարիներն արցախյան գոյապայքարի: Առ Աստված ապավինությամբ ազգս հայոց ոտքի կանգնեց պաշտպանելու իր արդար իրավունքները հայրենի պատմական Արցախում՝ փաստելով, որ Հայոց Ցեղասպանությամբ հայ ժողովրդի համար բացված 20-րդ դարը չի կարող մայր մտնել նույնպիսի ոճրագործությամբ: Հաղթանակեց հայրենիքի հանդեպ անմնացորդ սերն ու նվիրումը: Մեր ժողովրդի արի զավակները արյան գնով ու անօրինակ սխրանքներով ազատագրեցին հայրենի հողը: Արցախյան հերոսամարտը պսակվեց հռչակումով անկախ պետականության, մի ճանապարհ, որին արցախահայությունը ոտք դրեց գալիք բոլոր դժվարությունների և փորձությունների քաջ գիտակցությամբ և մարտահրավերներին դիմագրավելու հանձնառությամբ:
Փառք Աստծո, հակառակ ամենածանր պայմանների, բազում դժվարությունների ու նեղությունների, պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի՝ Մեր զավակները, ազատության արժեքի ամենաբարձր գիտակցությամբ, իրենց արժանապատիվ կյանքը կերտեցին և շարունակում են իրենց նախնյաց քաջարի, անկոտրում ոգու և հավատի կրողը մնալ: Մենք հպարտ ենք Արցախի Մեր սիրեցյալ ժողովրդով և աջակից նրա հայրենաշեն ու ազգանվեր ծրագրերին` մշտապես աղոթում ենք նրա խաղաղ, բարօր և արգասաբեր կյանքի համար:
Մեծարգո Նախագահ, բարձր ենք գնահատում Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Ձեր նվիրումն ու անդուլ ջանքերը և Արցախի մեր բարեպաշտ ժողովրդի իղձերի իրականացմանը միտված ծրագրերը:
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Սուրբ Աջով խաղաղ երկնքի ներքո բարօր պահպանի մեր Արցախ աշխարհը, միասնական ու համախումբ պահի արցախահայությանը` պարգևելով անվրդով ու ապահով, շեն ու պայծառ կյանք»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ մշտապես զորանա հավատքը և անպարտ մնա ոգին Պաշտպանության բանակի հերոս զինվորների ու հրամանատարների` անառիկ պահպանելու հայրենյաց սահմանները:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin katoghikos 231 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Հաջորդ նյութը 03 10 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման անդամներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

28 3
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

28 Նոյեմբերի, 2020
Geghard Asoghik qahana
Նորություններ

Ցուցադրվում է Ս. Գեղարդը և տրվում անհրաժեշտ պարզաբանումներ (տեսանյութ)

6 Հուլիսի, 2018
Bagrat Galstyan 578
ՀարցազրույցներՆորություններ

Որեւէ մեկը չի որոշելու, թե Կաթողիկոսն ինչ կերպով մասնակցի հանրային կյանքին. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ)

17 Ապրիլի, 2020
Vax erkyugh
Նորություններ

Իսկ ինչո՞ւ ենք ասում «աստվածավախ մարդ» կամ «աստվածավախ կին

30 Հունվարի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?