Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
16 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց զոհված սպայի հուղարկավորության արարողությանը «Հերոսաբար նահատակված մեր սպաներն ու զինվորները անմահ են իրենց ծառայության սխրանքով»
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց զոհված սպայի հուղարկավորության արարողությանը «Հերոսաբար նահատակված մեր սպաներն ու զինվորները անմահ են իրենց ծառայության սխրանքով»

Published: 16 Հուլիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
The funeral of Mayor Garush Hambardzumyan took place in 'Yerablur' military pantheon. He was deadly wounded during the clashes in the northeastern part of the Armenian-Azerbaijani state border, Tavush Province, Armenia
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց  «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ուր նախագահեց Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։

Եկեղեցու կարգից հետո Վեհափառ Հայրապետն իր վշտակցության խոսքն ուղղեց արարողությանը մասնակից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, զոհված սպայի սգակիր ընտանիքին, հարազատներին և ողջ մեր ժողովրդին։

«Հայաստանի Հանրապետության մեծարգո Վարչապետ,
Պաշտպանության մեծարգո Նախարար,
Սգակիր ընտանիք ու հարազատներ,
Սիրելի հավատավոր զավակներ մեր,

Այսօր աղոթական հոգով մեր քայլերն ուղղել ենք դեպի Եռաբլուրի բարձունք՝ հրաժեշտ տալու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իր կյանքն ընծայած մեր ժողովրդի քաջազուն զավակին՝ Գարուշ Համբարձումյանին: Մեր աղոթքներում են նաև զոհված նրա զինակից ընկերներ Սոս Էլբակյանը, Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։ Ադրբեջանի հերթական սադրանքի հետևանքով այս օրերին մարտական գործողություններ են ընթանում մեր հայրենիքի սահմաններին: Խաղաղ բնակավայրերի հրետակոծմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը աշխարհում համավարակի այս բարդ իրավիճակում կրկին փորձում է զենքի ուժով շրջանցել խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելու ողջամիտ հնարավորությունը:

Հայոց քաջարի բանակը բացառիկ խիզախությամբ, նաև թանկ կորուստների գնով շարունակում է անառիկ պահել աստվածապարգև մեր Երկիրը: Այս աննկուն ոգով է դարեր շարունակ մեր ժողովուրդը պաշտպանել խաղաղ ու ապահով ապրելու իր արդար իրավունքը, հայրենի հողում արարել ու հարատևել։ Վճռական և օրհասական պահերին ազգիս նվիրյալ զավակները անձնազոհության մեծագույն առաքինությամբ են իրագործել Քրիստոսանմանության սխրանքը, քանզի առաքյալի խոսքի համաձայն, «չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. ԺԵ 13)։

Սիրելիներ, Հայոց բանակի մեր զորական զավակների սխրանքը պատմության ընթացքին ծնել է հերոսության բացառիկ օրինակներ, որոնք այսօր էլ արձանագրվում են որպես մեր փառապանծ հայրերի քաջագործություններին հավատարիմ ոգու դրսևորումներ: Բազում փորձությունների առաջ մեր ժողովուրդը միասնականությամբ, առ հայրենին սիրո, հանձնառության ու զոհողության մղումով է ամուր բռունցք դարձել և խորտակել թշնամիների հարվածները, հաղթել չարին, քանզի հավատացել է, որ «օրհնյալ Տերն է իր ապավենը, օգնականն ու փրկիչը» (հմմտ․ Սաղմ․ ՃԽԳ 1-2): Մենք խաղաղության ջատագով ժողովուրդ ենք, բայց մեկընդմիշտ մերժել ենք մեր ազատության և ինքնության դեմ սանձազերծվող ոտնձգությունները։ Եվ մենք քաջ գիտենք խաղաղության արժեքը, որ սրբագործված է մեր սրբազան հայրենիքի ու մեր անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների քրտինքով ու արյամբ։ Մեր սերն ու խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված քաջարի մեր զավակների հիշատակի առջև։ Աղոթում ենք Երկնավորին, որ մեր բանակը շարունակի մշտարթուն իր առաքելությունը՝ ի խնդիր հայրենի մեր պետության սահմանների անսասանության և հայրենաբնակ մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի ապահովության:

Այսօր միասնական աղոթքով հայցենք, որ Ողորմածն Աստված Երկնքի արքայության հանգրվաններում հանգստություն և երանություն պարգևի մեր ազգի արժանավոր զավակների՝ Գարուշ Համբարձումյանի, Սոս Էլբակյանի, Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի լույս հոգիներին և Սուրբ Հոգու բյուր շնորհներով մխիթարի և սփոփի սգակիր սրտերը զոհվածների ընտանիքների, հարազատների, զինակից ընկերների և բոլոր վշտացյալների:

Հայոց Եկեղեցու հոգևոր դասի անունից Մեր վշտակցությունն ենք բերում մեր ողջ ժողովրդին և սգացյալ ընտանիքներին։ Սիրելիներ, դուք միայնակ չեք ձեր կորստյան ցավի մեջ, ձեզ հետ է և ձեզ վշտակից մեր ողջ ժողովուրդը։ Սակայն ամենքիս մխիթարությունն է մեր հայրենիքի անվտանգությունն ու խաղաղությունը, նրա յուրաքանչյուր զավակի ապահովությունը։ Հերոսաբար նահատակված մեր սպաներն ու զինվորները անմահ են իրենց ծառայության սխրանքով։ Եվ նրանց անմեղ հոգիները երկնքի արքայության մեջ պիտի վայելեն Աստուծո սերն ու գթառատությունը, Ով ապավեն է Իր Սուրբ Անվանը հավատացողներին:

Մեր հայցն է առ Երկնավոր Տերը, որ Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, աշխարհասփյուռ մեր ժողովրդին, մեր բոլոր զինվորներին և միշտ պարգևի զորություն ու հաղթություն:

Աղոթք և օրհնություն վասն հավատո և վասն հայրենյաց զոհված մեր խիզախ զավակների լույս հիշատակին։

Յիշեսցէ Տէր զհոգիս նորոգ ննջեցելոց եւ հանգուսցէ զնոսա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. ամէն», — ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

16 1

16 2

16 3

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hayr Mesrop ՀԱՐՑԱԶՐՈՅՑ՝ ԳԷՈՐԳԵԱՆ ՀՈԳԵՒՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՏԵՍՈՒՉ Տ. ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏ ՊԱՐՍԱՄԵԱՆԻ ՀԵՏ. ԺԱՄԱՆԱԿ
Հաջորդ նյութը Ekeghecineri hamashxarhayin xorhurd Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr tachar 216
Նորություններ

Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է (տեսանյութ)

7 Օգոստոսի, 2019
Banaki or patarag 7
Նորություններ

Սուրբ Պատարագ և ընդունելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բանակի օրվա առիթով

29 Հունվարի, 2023
Joxov 2
Նորություններ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին

20 Սեպտեմբերի, 2014
Geghard uxti or
Նորություններ

Դեկտեմբերի 2-ին Աստվածամուխ Ս. Գեղարդը կդրվի Մայր Տաճարում

23 Նոյեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?