Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10 2 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)

Published: 10 Դեկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տարեվերջյան ամփոփիչ ժողովի մասնակիցներին:

 Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքով: Մուշեղ Սրբազանը կարևոր համարեց Կլոր սեղան հիմնադրամի կողմից տարաբնույթ ծրագրերի իրականացումը, որոնց շնորհիվ մեկ գաղափարի շուրջ են հավաքվում Եկեղեցիների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Սրբազանի խոսքով` հիմնադրամն իր գործունեությամբ իրականացնում է Քրիստոսի` միմյանց սիրելու կարևորագույն պատգամը:

 Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գնահատանքով անդրադառնալով 22 տարվա այն արգասավոր գործունեությանը, որ Մայր Աթոռի և Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի կողմից հաստատված Կլոր սեղան հիմնադրամն իրականացրել է Եկեղեցիների և տարբեր կազմակերպությունների հետ համատեղ` ծառայելով մեր ժողովրդի և հայրենիքի կարիքներին:

 Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցների և թեմերի հետ արդյունավետ համագործակցությունը:

 «Այս տարիների ընթացքում մենք հետևել ենք Կլոր սեղան հիմնադրամի աշխատանքներին և ուզում ենք բարձրորեն գնահատել այն նվիրումն ու հանձնառության ոգին, որ տիրում է այս կառույցից ներս: Իր գործունեությամբ հիմնադրամն արձագանքում է բոլոր այն խնդիրներին, որոնք առկա են հանրային մեր կյանքում՝ փորձելով, Եկեղեցու հայացքներն ու դիրքորոշումները հիմք ունենալով, օգտակար ծառայություն բերել մեր ժողովրդին», — նշեց Վեհափառ Հայրապետը:

 Նորին Սրբությունը մասնավորապես առանձնացրեց համայնքների համապարփակ զարգացմանն ուղղված սոցիալական ու կրթական ծրագրերը, տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանն ու ժողովուրդների միջև հաշտությանն ուղղված «Հայաստանը և հարևանները» ծրագիրը, ինչպես նաև եկեղեցականների հովվական առաքելությանն ի նպաստ կազմակերպվող վերապատրաստման և փորձառության փոխանակման դասընթացները:

 Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: Ներկայացվեցին հաշվետու զեկույցներ ըստ հիմնադրամի գործունեության ոլորտների:

 Միջոցառմանը ներկա էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և գործընկեր կազամկերպությունների ու կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Մայր Աթոռի միաբաններ, թեմերում սպասավորող եկեղեցականներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

10 2 1 10 2 2 10 2 3 10 2 4 10 2 5 10 2 6 10 2 7 10 2 8 10 2 9 10 2 10 10 2 11

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 10 1 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին
Հաջորդ նյութը Polsi patriarq Կ․ Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Նորին Ամենապատվություն Սահակ եպիսկոպոս Մաշալյանը (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Kartas 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին (տեսանյութ)

19 Ապրիլի, 2024
Hromi Pap
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապաքինման մաղթանքներ է հղել Ֆրանցիսկոս Պապին

7 Հուլիսի, 2021
3 5
Նորություններ

Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-րդ տարեդարձի առիթով (նկարներ)

3 Նոյեմբերի, 2019
Moskva hay ekegheci
Սոցկայքեր

15մլն․ ռուբլի նվիրատվություն՝ ի զորակցություն արցախահայությանը

12 Հոկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?