Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
19 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց «Էջմիածին 13» դիսպանսերի 10-ամյակին նվիրված միջոցառմանը
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց «Էջմիածին 13» դիսպանսերի 10-ամյակին նվիրված միջոցառմանը

Published: 19 Հունիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում  Մայր Աթոռի, Բուշ-դյու-Ռոն նահանգի վարչական խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինիի և «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով հիմնադրված «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերի 10-ամյակին նվիրված միջոցառմանը:

Դիսպանսերը, որ գործում է «Բարձունք 5165» ֆրանսահայ կազմակերպության (Մարսել) հովանավորությամբ, անվճար սպասարկում է Էջմիածին քաղաքի և շրջակայքի բնակչությանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունը, «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության նախագահ Ռոբերտ Ազիլազյանը և այլ հրավիրյալներ:

Արարողությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, դպրոցականների կողմից կատարվեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերը:

Ապա բացման խոսքով հանդես եկավ «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերի գլխավոր տնօրեն Լուսինե Մելիքյանը` ներկայացնելով դիսպանսերի հիմնադրման պատմությունը և 10-ամյա գործունեությունը:

Այս առիթով իր ուրախությունն արտահայտեց նաև Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի նախագահը` կարևորելով այն արդյունաշատ աշխատանքը, որ համատեղ ջանքերով իրականացվել է, ինչը որակեց իբրև միջազգային ու միջպետական համագործակցության անհերքելի գրավական: Մասնավոր կերպով ընդգծելով Հայ Եկեղեցու հանձնառությունն այս ծրագրում` նա ընդգծեց, որ առանց Հայ Եկեղեցու և Ամենայն Հյաոց Կաթողիկոսի հովանավորության ծրագիրը գոյություն չէր ունենա և չէին արձանագրվի այսքան մեծ հաջողություններ:

10-ամյա հոբելյանի կապակցությամբ ելույթ ունեցավ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Վերջինս առանձնացրեց դիսպանսերի կողմից դպրոցականներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին ու սոցիալապես խոցելի խավին բերած վիթխարի օգտակարությունը և զորակցությունը:

Արարողությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և հայրապետական պատգամով: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Նորին Սրբությունն ընդգծեց, որ դա յուրօրինակ գնահատականն է «Բարձունք 5165» բարեգործական կազմակաերպության    «Էջմիածին 13»  ֆրանսիական դիսպանսերի  10-ամյա գործունեության:

Ի նշանավորումն Վաղարշապատի և Մարսելի միջև հաստատված բարեկամության` Մայր Աթոռի հովանու ներքո բացված ատամնաբուժական կենտրոնի 100-ամյա գործունեության առիթով Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի անդամներին և «Բարձունք 5165»-ի նախագահին` իրենց հանձնառության և կազմակերպության հովանավորությունը շարունակելու պատրաստակամության համար: Նորին Սրբությունը մասնավորապես հավելեց. «Յուրաքանչյուր անձ, որ մոտք է գործում այս հաստատությունից ներս, հաղորդ է դառնում այն ջերմ բարեկամության պատմությանը, որ դարեր շարունակ ձևավորվել է մեր երկու ժողովուրդների և երկրների միջև: Հատկապես Հայաստանի անկախացումից հետո մեր ժողովուրդն առավել չափով զգացել է Ֆրանսիայի իշխանությունների և ժողովրդի ցուցաբերած զորակցությունը մեր Հայրենիքին, ի մասնավորի` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, և նաև Հայոց Ցեղասպանության դատապարտման գործում, որպեսզի նման ողբերգություններ երբեք և ոչ մի ժողովրդի կյանքում տեղ չգտնեն:

Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ այսպիսի գեղեցիկ համագործակցություն է առկա մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մաղթելով, որ Տերն արգասավորի այդ բարեկամությունն ու համագործակցությունը, նաև իր գնահատանքը բերեց հաստատության աշխատակիցներին իրենց նվիրյալ ծառայության համար:

 Վերջում տեղի ունեցավ շրջայց ֆրանսիական դիսպանսերում, ցուցադրվեց 10-ամյա գործունեությանը նվիրված ֆիլմ:

 19-1 19-2 19-3 19-4 19-5 19-6 19-7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 19 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի նախագահին
Հաջորդ նյութը Jamanak Եւ ինչքան մենք արագ ենք վազում, այնքան ավելի միայնակ ենք մեզ զգում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Mayr Ator 741
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձավ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին

12 Նոյեմբերի, 2021
Hanrayin Zaqaria
Նորություններ

Հանրայինը զբաղված է մեր եկեղեցու հանդեպ ատելության քարոզով

11 Փետրվարի, 2019
ter vahram
Նորություններ

Տեր Վահրամ քահանա Մելիքյան. «Ինչպե՞ս կարող է տոնախմբությունը լիարժեք լինել, եթե կա օգնության կարոտ մեկը»

14 Հունվարի, 2017
mayr ator dfwjenr
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը շարունակում է զորակցել սիրիահայությանը. 200 հազար դոլար է ուղարկվել նրանց

11 Հուլիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?