Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin b erd
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը

Published: 9 Ապրիլի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ապրիլի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստին, որի ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ տիար Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

 Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը փոխանցեց ներկաներին, ապա միասնական Տերունական աղոթքից հետո «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԱՐ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

 Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության տիար Արմեն Սարգսյան,

 Մեծարգո վաստակյալ Նախագահ տիար Սերժ Սարգսյան,

 Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության տիար Բակո Սահակյան,

Հարգարժան Նախագահ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տիար Արա Բաբլոյան,

 Բարձրապատիվ հոգևոր հայրեր, պատվարժան պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ,

Սիրելի ներկաներ,

 Ուրախությամբ ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի երդմնակալության առիթով: Փառք ենք մատուցում Բարձրյալ Տիրոջը, որ Իր ողորմությամբ և երկնառաք շնորհներով մեր ժողովուրդը հայրենի պետության հովանու ներքո շարունակում է ապրել իր առաջընթաց կյանքը կերտելու անխախտ հույսով ու հավատով:

 Մեր ժողովուրդը հայրենի պետականությունը վերականգնելու համար մաքառումների երկար ճանապարհ է անցել՝ դիմագրավելով բազմաթիվ փորձությունների: Հայոց նորօրյա անկախ պետականությունը մեր ազատատենչ ոգու և հավաքական կամքի ձեռքբերումն է, մեր պայքարի և մաքառումների պսակն ու դափնին, մեր ժողովրդի բարօր ու առաջընթաց կյանքի գրավականը: Անկախ մեր պետականությունը մեր ողջ ժողովրդի արժանապատվությունն ու հպարտությունն է, սպեղանին մեր կորուստների ու վշտերի, վկայությունը մեր վերհառնումի և հայրենակերտումի նախանձախնդրության: Զորեղ ու ամուր պետականություն կերտելու ճանապարհին մեր երկիրը, արդարև, վճռորոշ վերափոխումներ է ապրել, ձեռքբերումներ արձանագրել, որոնք կերտվել են աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքի պայծառության տեսլականով, արդարության հաղթանակի հավատով՝ ազգիս զավակներին միավորելով հայրենիքը զորացնելու ձգտումով և հայրենիքով զորեղ լինելու գիտակցությամբ:

 Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ տիար Արմեն Սարգսյան, Մեր օրհնությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ՝ Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու և երդմնակալության առիթով: Մեր երկրի կյանքում Դուք արդյունավոր ջանքեր եք բերել որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հաջողություններ արձանագրել դիվանագիտական ասպարեզում, նաև ազնիվ բարեգործություններով ներդրում բերել ազգային-եկեղեցական մեր անդաստանում: Այսօր երդմնակալության այս արարողությամբ Դուք վերահաստատում եք Ձեր ուխտը հայրենիքին և մեր ժողովրդին ամենայն պատրաստակամությամբ ու հանձնառությամբ ծառայելու, ջանք ու եռանդ բերելու մեր երկրի զարգացման, մեր ժողովրդի բարօրության, հայության համախմբման և լուսավոր ապագայի համար: Ձեր հարուստ կենսափորձը, հայրենիքում ու սփյուռքում լայն ճանաչումը մեծապես պիտի նպաստեն առավել արգասավորելու Ձեր ծառայությունը Նախագահի բարձր պատասխանատվության մեջ:

 Երդմնակալության արարողությունը առիթ է նաև անդրադառնալու յուրաքանչյուրիս հանձնառությանն ու պատասխանատվությանը՝ նախանձախդրությամբ շարունակելու միասնական մեր ջանքերը՝ հանուն ազգային նպատակների իրագործման: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, որ դարեր շարունակ արթուն է պահել անկախության վերականգնման մեր ժողովրդի իղձը, օրհնել ու քաջալերել մեր արդար պայքարները, այսօր էլ զորակից է հայրենի պետությանը և Ձեզ, մեծարգո նորընտիր Նախագահ, Ձեր ազգանվեր ու հայրենասեր ծառայության ճանապարհին: Սրբազան է մեր հայրենիքը իր բազմադարյա պատմությամբ ու նվիրական արժեքներով, իր հերոսներով ու նահատակներով, հայրենասեր երախտարժան իր զավակներով: Այս նվիրական զգացումներով Մեր հորդորն ենք հղում մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս՝ հավատով ու միասնությամբ հաղթահարելու ազգային ու հայրենական անդաստանում ծառացած խնդիրները և դարձնելու մեր երկիրը շեն ու բարօր, պայծառ ու բարգավաճ:

 Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ տիար Սերժ Սարգսյանին՝ անցնող տարիներին մեր երկրին ու ժողովրդին բերած նվիրյալ ծառայության համար: Մեծարգո տիար Սերժ Սարգսյան, Դուք կանգնած եք եղել մեր պետականության վերակերտման ակունքներում: Ձեզ վիճակված էր դժվարին պայմաններում առաջնորդելու մեր երկիրը՝ դիմագրավելով ներքին ու արտաքին մարտահրավերներ` առաջ ընթանալու և իրագործելու ազգանպաստ ծրագրեր, ջանքեր բերելու միջազգային ասպարեզում մեր պետության հեղինակության բարձրացման, միջպետական հարաբերությունների զորացման, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, մեր երկրի առջև ծառացած խնդիրների հաղթահարման գործում: Տիրոջ պահպանությունը հայցելով՝ մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արևշատ կյանք և հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ:

 Աղոթում ենք աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի, մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու երջանիկ կյանքի համար: Մեր աղոթքն ենք բարձրացնում Ձեզ համար, մեծարգո Նախագահ տիար Արմեն Սարգսյան՝ հայցելով Տիրոջ օրհնությունն ու առաջնորդությունը Ձեզ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Աղոթք ենք բարձրացնում հայոց պետական ավագանու համար՝ մաղթելով նոր ձեռքբերումներ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի: Թող Տերը օրհնի Հայաստան մեր երկիրը, Արցախն ու սփյուռքը՝ միշտ պահպանելով Իր Սուրբ Աջի խնամքի ու հովանու ներքո շինության, խաղաղության և անսասանության մեջ այսօր և միշտ: Ամեն:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 08 1 «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական բարձր շքանշան շնորհվեց Գագիկ Հարությունյանին
Հաջորդ նյութը Jamanak Մեկ օրվա գումարը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hetum arqayi chashoc
Նորություններ

«Հեթում Բ․ արքայի ճաշոցը» գիրքը «Նկարազարդումների արվեստ» անվանակարգում արժանացել է երկրորդ մրցանակին

21 Օգոստոսի, 2020
Shahe C vrd. Ananyan
Նորություններ

«Վիճակը նետված է….. ԿԳՄՍ նախարարի ելույթներից հետո, իհարկե» Հայր Շահե

11 Հուլիսի, 2020
Hishataki handes
Նորություններ

Հայոց Ցեղասպանության հիշատակման հանդես Մայր Աթոռում

24 Ապրիլի, 2014
IMG 4892 copy
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելեցին Արցախ (նկարներ)

13 Ապրիլի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?