Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
01 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի ուսումնական տարվա բացմանը (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի ուսումնական տարվա բացմանը (նկարներ)

Published: 1 Սեպտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 1-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում, նախագահությամբ դպրոցի հիմնադիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ 2019-2020 թթ․ ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը։

 Տերունական աղոթքից, ՀՀ պետական և դպրոցի օրհներգերից հետո ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն տիկ․ Սուսաննա Վարդանյանը՝ բարի երթ մաղթելով առաջին դասարանցիներին և նոր նվաճումներ ու ձեռքբերումներ ուսումնական գործընթացում։

 Հյուրերի անունից ներկաներին ողջունեց դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիար Մխիթար Հայրապետյանը՝ աշակերտներին կոչ անելով ամեն ժամ բազմապատկել իրենց գիտելիքները և միշտ պատրաստակամ լինել իրենց իմացությունը հարստացնելու։

 Հանդիսության ընթացքում իր սրտի խոսքն ասաց նաև դպրոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ամենօրյա ուշադրության համար՝ ընդգծելով, որ Էօրնեկեանցին պետք է տարբերվի իր համակողմանի արժեքային համակարգով, գիտելիքներով, բարձր պատասխանատվությամբ և նկարագրով։ Ապա տեսուչ Հայր Սուրբը հրավիրեց Վեհափառ Հայրապետին՝ իր հայրական օրհնությունը բաշխելու ներկաներին։

 Նորին Սրբությունը, շնորհավորելով ամենքին նոր ուսումնական տարվա առիթով, հույս հայտնեց, որ այն կդառնա բազմակողմանի գիտելիքների ամբարման, նորանոր ձեռքբերումներով և հաջողություններով լի մի շրջան։ Վեհափառ Հայրապետը նաև բարձրորեն գնահատեց տեսչի, տնօրինության և ուսուցիչների շնորհակալ աշխատանքը՝ ուրախությամբ արձանագրելով, որ նրանք ջերմեռանդությամբ և ապագայի հանդեպ աներեր հավատով ու հույսով շարունակում են մատաղ սերնդի դաստիարակությունն ու անանց արժեքներով նրանց միտքը կրթելու սրբազան առաքելությունը։

 Վերջում Նորին Սրբությունը դիմեց աշակերտներին՝ ասելով․ «Սիրելի էօրնեկյանցիներ, ամենքիդ էլ քաջ հայտնի է Հայրապետիս անսահման սերն ու կապվածությունն այս կրթօջախի և հատկապես ձեր հանդեպ, քանզի ձեզանից յուրաքանչյուրն իր ուրույն տեղն ունի իմ սրտում և հոգում։ Գաղտնիք չէ, որ մեր երկնառաք աղոթքներում մշտապես հայցում ենք Տիրոջ իմաստությունն ու օրհնությունը ձեզ համար, որպեսզի ճիշտ և նպատակային օգտագործեք ձեր ժամանակն ու շնորված հնարավորությունները՝ արդարացնելով ինչպես մեր, այնպես էլ ձեր ծնողների և ուսուցիչների երազներն ու սպասումները։ Ուստի զորացե՛ք գիտության լույսով, առավել աշխատասիրությամբ ու նվիրումով սերտե՛ք տրված դասերն ու հանձնարարականները՝ միշտ բարձր պահելով էօրնեկյանցու պատիվն ու մեր Եկեղեցու անունը»։

 Հանդիսության ընթացքում գեղարվեստական հայտագրով հանդես եկան դպրոցի երգչախումբն ու պարախումբը։

01 1 01 2 01 3 01 4 01 5 01 6 01 7 01 8 01 9 01 10

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin Erkrord 237 Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առիթով
Հաջորդ նյութը Garegin katoghikos 231 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի ժողովրդին Հանրապետության օրվա առիթով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hogevorakanner meknum 235
Նորություններ

Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին

27 Հոկտեմբերի, 2020
10 2 5
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)

10 Դեկտեմբերի, 2019
Bagrat Galstanyan 245 e1580391769582
Նորություններ

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն անընդունելի է համարում կաթողիկոսի հրաժարականը պահանջողների պահանջը

7 Հունիսի, 2018
27 3 8
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Ֆրանսիայի խորհրդարանականների հետ (նկարներ)

27 Հոկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?