Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
27 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Շարժայի գործադիր խորհրդի պատվիրակությանը (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Շարժայի գործադիր խորհրդի պատվիրակությանը (նկարներ)

Published: 27 Հունիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի գործադիր խորհրդի անդամ Շեյխ Ֆահիմ բին Սուլթան բին Խալիդ Ալ Քասիմիի և Շարժայի կառավարական հարաբերությունների հարցերով վարչության պետ  Շեյխ Մաջիբ բին Աբդուլլահ Ալ Քասիմիի գլխավորած պատվիրակությանը:

 Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց պատվիրակության այցի առիթով՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելություններն իրենց կարևոր ներդրումն են ունենում երկու երկրների միջև սերտ հարաբերություններ ձևավորելու գործընթացում: Ողջունվեցին այդ ուղղությամբ երկու երկրների դեսպանների կողմից գործադրվող ջանքերը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Արաբական Միացյալ Էմիրությունների, մասնավորապես Շարժայի և Հայաստանի միջև հաստատված հարաբերությունները, որոնք միջկրոնական և միջմշակութային հանդուրժողականության և փոխհամագործակցության գեղեցիկ օրինակ են, անդրադարձավ նաև վերջերս Շարժա կատարած իր այցին և մասնակցությանը Հանդուրժողականության տարվա շրջանակներում կազմակերպված միջկրոնական միջոցառմանը:

 Նորին Սրբությունը հաստատեց, որ հայ և արաբ ժողովուրդների դարավոր հարաբերությունները հարուստ են հանդուրժողականության և եղբայրասիրության ազնիվ դրսևորումներով: Ասվածի լավագույն օրինակ Հայոց Հայրապետը նկատեց ԱՄԷ Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Մեծություն Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի կողմից Հաղարծնի վանական համալիրի հիմնանորոգումը։ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ Հաղարծնի վանքում, որը դարձել է միջկրոնական համագործակցության խորհրդանիշ, առաջիկայում կկազմակերպվեն նաև միջկրոնական երկխոսության հավաքներ:

 Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց Շարժայի կառավարության կողմից հանդուրժողականության և խաղաղ համակեցության, կրոնական–մշակութային արժեքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

 Իր հերթին, Շարժայի գործադիր խորհրդի անդամ Շեյխ Ֆահիմ բին Սուլթան բին Խալիդ Ալ Քասիմին, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար, ընդգծեց, որ հանդուրժողականության և խաղաղ համակեցության լավագույն օրինակներից է նաև Շարժայում գործող հայկական եկեղեցին և հայ համայնքը:  Երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների առանցքային կետը նա նկատեց մշակութային համակեցության և կրոնական հանդուրժողականություն կամուրջների ստեղծումը:

 Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը ջերմ ողջույններ փոխանցեց Նորին Մեծություն Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիին՝ մաղթելով  որ Շարժան և նրա ժողովուրդը մշտապես լինեն Բարձրյալի սիրո և օրհնության ներքո:

 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ պատվիրակության այցելությունը Հայաստան արդյունավետ կլինի` ծառայելով համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:

27 1 27 2 27 3 27 4 27 5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Kalkata 245 Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանը նոր ուսումնական տարվա համար կատարել է աշակերտների ընդունելություն (տեսանյութ)
Հաջորդ նյութը 27 2 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

1 1
Նորություններ

Հայաստանի Հանրապետության վարչապետն այցելեց Մայր Աթոռ (նկարներ)

1 Հունիսի, 2018
23 01.01
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին

24 Փետրվարի, 2020
Kharekin II 27
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը հայաստանում ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ (տեսանյութ)

8 Դեկտեմբերի, 2020
o
Նորություններ

«ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՐԸ ԼԻՆԵԼ»

16 Հոկտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?