Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
26 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Լիբանանի Էջմիածնասեր տիկնանց միության անդամների հետ (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Լիբանանի Էջմիածնասեր տիկնանց միության անդամների հետ (նկարներ)

Published: 26 Օգոստոսի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հյուրընկալեց Լիբանանի Էջմիածնասեր տիկնանց միության շուրջ 40 անդամների:

 Հանդիպման սկզբում միության ատենապետուհի Անահիտ Տանձիկյանը միության անդամների անունից երախտագիտություն հայտնեց Նորին Սրբությանը միության 60-ամյակի առթիվ Մայր Աթոռի հարկից ներս իրենց հյուրընկալելու համար` նշելով, որ Սուրբ Էջմիածին այցելելու նման հրավերը միության վաթսունամյա գործունեության լավագույն գնահատականն է:

 Տիկին Տանձիկյանը միության անդամներին ներկայացրեց Վեհափառ Հայրապետի գահակալության տարիներին իրականացված բազմաթիվ ծրագրերն ու նախաձեռնությունները, անդրադարձ կատարեց նաև միության գործունեությանն ու առաքելությանը:

 Ապա ներկաներին ողջունեց և միության հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ իր շնորհավորանքները բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը նշեց, որ Հայոց ցեղասպանության և խորհրդային տարիներին հետևանքով Մայր Աթոռին պատճառված վերքերի դարմանման գործում իր մեծ դերն ու աջակցությունն է ունեցել Լիբանանի Էջմիածնասեր տիկնանց միությունը, ինչը վկայում է համայն հայության հոգևոր կենտրոնի հանդեպ ունեցած մեծ սիրո ու նվիրման մասին: Ընդգծելով միության շարունակվող կարևոր առաքելությունը` Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքն ու օրհնությունը բերեց Տանձիկյան ընտանիքին և միության անդամներին` իրենց նախանձախնդիր աշխատանքի և մշտական զորակցության համար:

 Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ վաթսունամյա հոբելյանը, ինչպես նաև ընտանիքներով հանդերձ այս այցելությունը Հայաստան, հոգեպես նորոգվելու, լիցքավորվելու և հայրենիքից նոր ուժ ստանալու առիթ կդառնա` միության հետագա գործունեության համար:

 Վեհափառ Հայրապետը նաև պատասխանեց միության անդամների հարցերին` մասնավորապես անդրադառնալով Միածնաէջ Մայր Տաճարի ամրակայման ու հիմնանորոգության աշխատանքների ընթացքին:

26 1 26 2 26 3 26 4 26 5 26 6 26 7 26 8 26 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 23 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)
Հաջորդ նյութը Seminar Sevan qaghaqum «Ընտանիքը՝ որպես անձի հոգևոր-հոգեբանական աճն ապահովող կրթական միջավայր» դասընթացների շարքը Սևանք աղաքում (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Mayr Ator 748
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կադրերի բաժինը հրավիրում է աշխատանքի մի շարք հաստիքներում

20 Հոկտեմբերի, 2021
Mayr Ator 28
Նորություններ

Նոր նշանակումներ

28 Հուլիսի, 2022
10 2 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի նորանշանակ դեսպանին

10 Հոկտեմբերի, 2016
Garegin B Oland
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի նախագահին

15 Հուլիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?