Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qentrberi eps 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Քենթրբերիի արքեպիսկոպոսին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Քենթրբերիի արքեպիսկոպոսին (նկարներ)

Published: 5 Հոկտեմբերի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Անգլիկան Եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբիին։

Ողջունելով Քենթրբերիի արքեպիսկոպոսի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը կարևորեց Անգլիկան Եկեղեցու առաջնորդի ուղևորությունը տարածաշրջան, ինչը հնարավորություն կընձեռնի ամբողջական պատկերացում կազմելու տիրող իրավիճակի վերաբերյալ և իր նպաստը բերելու մեր ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության գործում։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերներին, գերիների վերադարձման, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման և Հայաստանի անվտանգային խնդիրներին։ Նորին Սրբությունը մտահոգությամբ ընդգծեց նաև, որ այսօր էլ շարունակվում է ադրբեջանական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները փաստված են պատմական հարուստ վկայություններով՝ հաստատելով նաև, որ Անգլիկան Եկեղեցին դժվարին պահերին եղել է հայ ժողովրդի կողքին։

Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին, անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, իր զորակցությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետին և հավաստիացրեց, որ հայ ժողովուրդը միայնակ չէ։ Նորին Սրբազնությունը, վկայակոչելով հայ ժողովրդի հերոսական անցյալը, ընդգծեց, որ Հայ ժողովուրդի զավակներն առ Աստված իրենց հավատարմությամբ կկարողանան հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները։ Քենթրբերիի արքեպիսկոպոսը կարևորեց նաև միասնական ջանքերի ներդրումն ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստման։

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը առանձնազրույց ունեցավ Քենթրբերիի արքեպիսկոպոս հետ:

Qentrberi eps 1 Qentrberi eps 2 Qentrberi eps 3 Qentrberi eps 4 Qentrberi eps 5 Qentrberi eps 6 Qentrberi eps 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Episkoposac joghov 36 Եպիսկոպոսաց հավաքի քննարկումների արդյունքում ընդունվել է հայտարարություն
Հաջորդ նյութը AMN Frans ughtavorner 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արևմտյան և Ֆրանսիայի Հայոց թեմերի ուխտավորներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Garegin B
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

28 Մայիսի, 2019
Garegin b 13
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

5 Ապրիլի, 2015
IMG 5205 copy
Նորություններ

«Հրաշափառի» արարողություն Գանձասարի վանքում (նկարներ)

13 Ապրիլի, 2016
Kalkata tevanyan kentron
Նորություններ

Բացվել է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի «Թևանյան կենտրոն»-ը (տեսանյութ)

12 Փետրվարի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?