Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
15 1 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց ՀԱՊՀ ուսանողական խորհրդի անդամներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց ՀԱՊՀ ուսանողական խորհրդի անդամներին (նկարներ)

Published: 15 Հուլիսի, 2021
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ
 Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին:
 Հանդիպմանը խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, իր որդիական խոնարհումը բերելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, շնորհակալություն հայտնեց Մայր Աթոռի հարկի ներքո ՀԱՊՀ սաներին ընդունելու համար, ապա անդրադարձավ ուսանողական խորհրդի գործունեությանը՝ մասնավորապես տեղեկացնելով, որ արցախյան պատերազմից հետո խորհուրդը փոխել է իր ռազմավարությունը և իրականացնում է նահատակների և վիրավոր զինծառայողների ընտանիքների աջակցությանը և ուսանողների ռազմահայրենասիրական կրթությանն ուղղված ծրագրեր: Ուսանողական խորհրդի նախագահը այս առումով մեծապես կարևորեց խորհրդի առաքելության մեջ գործակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:
 Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ջերմորեն ողջունեց ուսանողներին՝ հայտնելով, որ նրանց այցը Մայր Աթոռ Հայոց Հովվապետի համար քաջալերանք է և բերկրանքի առիթ։ ՀԱՊՀ ուսանողական խորհրդի հետ Վեհափառ Հայրապետը հանդիպել էր նաև 2019 թվականի դեկտեմբերին։
 Անդրադառնալով մասնավորապես արձակուրդային շրջանում իրականացվելիք ծրագրերին՝ Հայոց Հովվապետը գովեց երիտասարդների հայրենասիրական ոգին, պատերազմում զոհված հայորդիների հիշատակը վառ պահելու իրենց նախանձախնդիր կեցվածքը՝ ընդգծելով, որ այդպիսի գիտակցությամբ առաջնորդվող սերունդը պիտի կարողանա իրականություն դարձնել մեր ժողովրդի իղձերը, կերտել հայրենիքի անվտանգ ու խաղաղ կյանքը:
 Խոսելով արցախյան պատերազմի հետևանքով հայ ժողովրդի կրած կորուստների մասին՝ Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին չվհատվել, մարտահրավերների առջև չնահանջել, այլ հետամուտ լինելով իրենց ուսումնառությանը, իրենց գիտելիքներով և հմտություններով լծվել հայրենաշինության գործին՝ այդպիսով հավերժացնելով նաև իրենց զոհված դասընկերների հիշատակը և դառնալով քաջալերանքի ու հույսի աղբյուր կորստյան դառնությունը ճաշակած բազում ընտանիքների համար:
 Հայոց Հայրապետը երիտասարդներին պատգամեց փարված մնալ հայրենիքին, հայրենի հողին ու Սուրբ Եկեղեցուն, փարված մնալ ազգային ու հոգևոր արժեքներին, որոնցով ազգը հայոց միշտ եղել է զորեղ ու միասնական և այդպիսին կլինի նաև ապագայում:
 Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին արդի աշխարհի փոթորկալի իրողություններում և քաղաքական զարգացումներում քրիստոնյայի կերպարի պահպանությանը, հոգևոր կյանքի փորձություններին, նաև տարբեր կրոնական կազմակերպությունների և հարանվանությունների վերաբերյալ Հայոց Եկեղեցու դիրքորոշմանը: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանին՝ վերստին կարևորելով նման հանդիպումները։
Հանդիպումից հետո ՀԱՊՀ ուսանողական խորհրդի անդամներն այցելեցին Վեհարանի թանգարան։
15 1 1 15 1 2 15 1 3 15 1 4 15 1 5 15 1 6 15 1 7 15 1 8 15 1 9
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Shahe C vrd. Ananyan Մայր Աթոռը անդրադարձել է Շուշիում Փաշազադեի հնչեցրած կեղծ հայտարարություններին
Հաջորդ նյութը 15 2 10 Կատարվեց Հանրապետական մաղթանք և եկեղեցականների պարգևաբաշխություն (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

IMG 5657 copy
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելեցին զինվորական հոսպիտալ (նկարներ)

13 Ապրիլի, 2016
mayr atori teghekatvakan hamakargi tnoren vahra
Նորություններ

Հայոց Եկեղեցու գործունեությունն այն դաշտը չէ, որտեղ պետք է փորձակել քաղաքական հնարքները

25 Մարտի, 2017
Haghbat 4
Նորություններ

Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները (Նկարներ)

5 Օգոստոսի, 2019
Mayr Ator 741
Նորություններ

Նոր նշանակում

28 Հոկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?