Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
04 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ

Published: 4 Օգոստոսի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Այս դժվարին օրերին Հայրենիքը պետք ունի
իր յուրաքանչյուր զավակի զորակցության»․
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով
խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 3-ին հեռակապով հանդիպում ունեցավ Հյուսիսային Ամերիկայի Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդների հետ։

 Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը և Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։

 Հեռավար հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց օրեր առաջ Հայրենիքում՝ Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղ գտած ռազմական գործողություններին։ Վեհափառ Հայրապետը լուսաբանություններ տվեց վերջին զարգացումների շուրջ՝ աղոթքով հիշելով հանուն հայրենիքի խաղաղության և անվտանգության նահատակված հայորդիներին։ Նորին Սրբությունը խոսեց նաև այս առիթով տարբեր երկրներում Ադրբեջանի հրահրմամբ տեղի ունեցող ազգամիջյան բախումների և համայնքներում տիրող իրավիճակի մասին՝ տեղեկացնելով, որ իրենց հետ հաղորդակցություն պահպանելուց բացի՝ մշտական կապի մեջ է եղել Եվրոպայի ու Ռուսաստանի թեմակալների հետ։

 Գարեգին Երկրորդ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց տարբեր քաղաքներում թեմակալ առաջնորդների և հոգևորականների ունեցած կարևոր դերակատարության առնչությամբ, որի շնորհիվ հաջողվել է պաշտպանել հայ համայնքները և պատշաճ վարքագիծ դրսևորել ազգամիջյան լարվածության հաղթահարման համար։ Դատապարտելով ադրբեջանական այս քաղաքականությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց շարունակել միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու մեր ժողովրդին տրվելու սադրանքների։

 Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծեց անհրաժեշտությունը Սփյուռքի կառույցների միջև գործակցության զորացման ու համախմբման, ինչպես նաև Հայրենիքի կապերի սերտացման և ամրապնդման։ «Այս դժվարին օրերին Հայրենիքը պետք ունի իր յուրաքանչյուր զավակի զորակցության», — նշեց Հայոց Հայրապետը։

 Իրենց հերթին թեմակալ առաջնորդները զորակցություն հայտնեցին Հայոց Հովվապետին և հայրենաբնակ ժողովրդին՝ հաստատելով, որ Սփյուռքն ապահով է միայն Հայաստանի հզորությամբ, անվտնագությամբ և առաջընթացով, և կարևորեցին համազգային միասնականությունը։

 Զրույցի ընթացքում թեմակալները Ամենայն Հայոց Կաթողիկոսին նաև տեղեկություններ փոխանցեցին թեմերի և ծուխերի ներկայիս վիճակի, եկեղեցիներում աստվածպաշտության կազմակերպման և համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների վերաբերյալ։ Այս առնչությամբ Հայոց Հովվապետը, կարևորելով այս ծանր շրջանում թեմակալների և հովիվների մատուցած ծառայությունը իրենց հոգևոր խնամքի ներքո գտնվող ազգի զավակներին, իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց թեմերում սպասավորող հոգևոր դասին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Մայր Աթոռը զորավիգ է յուրաքանչյուր հայորդու և պիտի շարունակի իր զորակցությունը բերել թեմակալ առաջնորդներին իրենց հոգևոր և ազգապահպան աստվածահաճո առաքելության մեջ։ Հայոց Հովվապետը առաջնորդներին նաև ներկայացրեց հարենիքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը՝ բարձրորեն գնահատելով այդ ծրագրերի իրագործման համար ընծայաբերումներ կատարած թեմերի և անհատ բարերարների հանձնառությունները։

 Հանդիպմանը մտահոգություն արտահայտվեց նաև Հայրենիքում կրթական բարեփոխումների գործընթացի, ինչպես և հանրակրթական դպրոցից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերման շուրջ։

 Քննարկվեցին թեմական կյանքին առնչվող տարբեր հարցեր, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներ և դրանց արդյունավետ հաղթահարման ուղիներ։

 Զրույցն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով և մաղթանքով, որ Երկնավոր Տերը խաղաղ ու անվտանգ պահի Հայոց աշխարհը և օրհնի հայոց ազգը ի հայրենիս և ի սփյուռս՝ զորավիգ լինելով ազգային մեր իղձերի ու նպատակների իրագործման ճանապարհին։

04 2 04 1

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը HBYM ՀԲԸՄ հայտարարությունը Հայաստանի Հանրակրթության չափորոշիչների առնչությամբ
Հաջորդ նյութը Garegin B 245 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Erablur 02.05
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն (նկարներ)

2 Ապրիլի, 2020
Abgar bishop. 246
Նորություններ

Գերշ. Տ. Աբգար Եպս. Յովակիմեանը վերընտրուեցաւ, որպէս Գանատահայոց Թեմի Առաջնորդ

29 Մայիսի, 2019
Mayr Tachar norogum
Նորություններ

Նոր նշանակումներ

4 Մարտի, 2020
Bagrat eps Galstanyan
Նորություններ

Կաթողիկոսի դեմ բողոքի շարժման մասին խոսում է Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը

7 Հունիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?