Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
IMG 6366 copy
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ զինվորների հետ (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ զինվորների հետ (նկարներ)

Published: 6 Սեպտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 6-ին Արցախում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելեց ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամաս, ուր հանդիպում ունեցավ հրամանատարական կազմի և զինվորների հետ։

Զորամասում Ամենայն Հայոց Հայրապետին ու ԳՀԽ անդամներին դիմավորեց և բարիգալստյան խոսքով ողջունեց ԼՂՀ Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

Այնուհետև շարված զորքին իր հայրապետական օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Պահպանիչ» աղոթքից հետո Նորին Սրբությունն իր պատգամը բերեց զինվորներին՝ ուրախություն հայտնելով Արցախ իր այցի շրջանակներում ՊԲ զինվորների և զորահրամանատարների հետ հանդիպման հնարավորության համար։ «Եկել ենք մեր գնահատանքը և սերը արտահայտելու ձեզ, նաև բերելու ձեզ մեր խոնարհումը ձեր իրագործած սխրանքների համար, որոնց մենք ականատես դարձանք ապրիլյան պատերազմի օրերին, թե ինչպիսի քաջազունությամբ դուք կասեցրեցիք ադրբեջանական զորքերի հարձակումը, ետ շպրտեցիք նրանց մեր սահմաններից։ Մեր խոնարհումն ենք բերում քաջարի զինվորներին՝ մեր ազգի հերոս զավակներին, ովքեր իրենց կյանքով այդ օրերին պաշտպանեցին մեր Հայրենիքը։ Թող երկնքից միշտ լույս և օրհնություն իջնի նրանց շիրիմներին։ ․․․Փա´ռք ձեզ, հայոց բանակի քաջարի մարտիկներ։ Վերստին, փա´ռք ձեր ընկերներին, որոնք հանգչում են Արցախի և Հայաստանի նվիրական և սուրբ հողում», — ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը։

Նշելով, որ Հայրենիքի պաշտպանությունը սրբազան ծառայություն է ազգի յուրաքանչյուր զավակի համար՝ Նորին Սրբությունը կարևորեց հավատի զորացումը։ «Հավատով է, որ մեր ժողովուրդը տարել է իր պատմության բոլոր հաղթանակները Վարդանանց պատերազմից սկսյալ մինչև Սարդարապատ և Արցախ։ Արցախում ապրիլյան պատերազմի օրերին մեր զինվորների մոտ մենք տեսանք այդ զորեղ հավատի ճառագումը։

․․․Շնորհիվ հաղթական ոգու և հավատի մեր զինվորները կարողացան հաղթական ելնել այդ պատերազմից։

Սիրելիներ, այս հողը սուրբ ու նվիրական է, որովհետև այստեղ ունենք նվիրական սրբություններ՝ դարերով կերտված հավատավոր մեր զավակների կողմից։ Այս հողը սուրբ ու նվիրական է, որովհետև այստեղ հեղվել է քրտինքը և նաև արյունը մեր պատվական զավակների և մեր նախնիների։ Այսօր դուք եք պաշտպաններն այս նվիրական Հայրենիքի։ Այս սահմանները պետք է անառիկ պահել՝ նվիրումով, հավատով և խիզախ հերոսական ոգով, որ կրում եք ձեր անձերում», — հավելեց Վեհափառ Հայրապետը։

«Դուք մշտապես մեր աղոթքներում եք, մենք սիրում ենք ձեզ։ Ձեզ սիրում է ազգի յուրաքանչյուր զավակ թե´ Հայրենիքում, թե´ Սփյուռքի հեռավոր ափերում։ Մեր ազգն իր սիրով ու ոգով, իր կարելիությունների ընծայաբերումներով և հանձնառություններով միշտ ձեր կողքին է։ Ձեզ հետ է նաև մեր Եկեղեցին իր հնարավորություններով ու կարողություններով, ինչպես նաև իր սպասավորներով», — ընդգծեց Գարեգին Բ Հայրապետը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Բարձրյալին, որ միշտ հաղթական լինի հայ զինվորի բազուկը, և Աստված անվտանգ և բոլոր փորձություններից հեռու պահի երիտասարդներին, որպեսզի, փառքով և պատվով ավարտելով իրենց ծառայությունը, վերադառնան իրենց ընտանիքներ՝ ուրախություն պարգևելով իրենց ծնողներին և ողջ ժողովրդին։ Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերը յուրաքանչյուր զինվորի կյանքի ընթացքը զարդարի հաջողություններով ու հաղթանակներով, որպեսզի միշտ շեն լինի Հայոց աշխարհը, հզոր՝ Հայոց բանակը և հայ ժողովուրդը խաղաղության մեջ ապրի ու կերտի իր բարօր կյանքը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները զրույց ունեցան զինվորների հետ։

IMG_6366 copy IMG_6403 copy IMG_8139 copy IMG_8144 copy IMG_8160 copy IMG_8175 copy IMG_8261 copy IMG_8269 copy IMG_8282 copy IMG_8327 copy

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 6 2 Արցախում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն սկսեց իր աշխատանքը
Հաջորդ նյութը Arataxil krqer Արմատախիլ չարված կրքերը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

06.12
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի պատվիրակությանը

8 Դեկտեմբերի, 2022
Mayr Ator23
Նորություններ

Եկեղեցականների նոր նշանակումներ

26 Դեկտեմբերի, 2016
Mip 245
Նորություններ

«Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները»

14 Հուլիսի, 2018
Odneci
Նորություններ

Տեղի կունենա «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» թեմայով գիտաժողով

15 Սեպտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?