Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10 3 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ (նկարներ)

Published: 10 Հոկտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 1 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հոկտեմբերի 7-ին Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում քահանայական ձեռնադրության արժանացած 7 քահանաների` ուղեկցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:

Մայր Աթոռի լուսարարապետը Նորին Սրբությանը ներկայացրեց նորաօծ հոգևորականներին` հայցելով Հայոց Հովվապետի հայրական օրհնությունն ու պատգամը: Այս առիթով իր ուրախությունն արտահայտեց նաև ձեռնադրող Առաքել արքեպիսկոպոսը` նորաօծներին մաղթելով բարի հովվական առաքելություն:

Ողջունելով քահանա հայրերին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհություն հայտնեց Երկնավորին, որ նոր մշակներ է հասցնում Հայոց Եկեղեցու անդաստանից ներս: Նորին Սրբությունը, ընդգծելով հոգևորականի առաքելության կարևորությունը, նշեց, որ բազմաթիվ համայնքներ դեռ սպասում են իրենց հոգևոր հովիվներին: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ քահանաները հաստատուն կլինեն իրենց հովվական առաքելության մեջ և իրենց արդյունավետ ծառայությամբ կնպաստեն ժողովրդի հոգևոր կյանքի պայծառությանը և Եկեղեցու շենացմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց ձեռնադրող Առաքել Սրբազանին իր ստանձնած պարտականության համար, ինչպես նաև լուսարարապետ Հովնան Սրբազանին, ում հոգևոր տեսչության ներքո քահանաներն իրենց սարկավագական ծառայությունն էին բերում մինչ ձեռնադրությունը:

Նորընծաների անունից Արժանապատիվ Տ. Սիոն քահանա Հարությունյանը երախտիքի խոսք ուղղեց Նորին Սրբությանը` խոստանալով արդարացնել Հայոց Հայրապետի հույսերը և անսակարկ ծառայել Երկնավոր Տիրոջը և հայ ժողովրդին:
10 3 1 10 3 2 10 3 3 10 3 4 10 3 5 10 3 6

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 10 2 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին (նկարներ)
Հաջորդ նյութը 10 4 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

GHX skizb 13
Նորություններ

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

4 Մարտի, 2023
Evropa arajnordner1
Նորություններ

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒԹԻՒՆ

21 Օգոստոսի, 2020
Mayr Ator 74
Նորություններ

Կարգալույծ են հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը և Տ. Ատոմ քահանա Ասատրյանը

28 Մարտի, 2022
14 4 3
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները (նկարներ)

14 Հունիսի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?