Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
20 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի հայ համայնքի հետ
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի հայ համայնքի հետ

Published: 20 Մարտի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մարտի 19-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Հելսինկիի Լութերական-Ավետարանական Մայր Տաճարի սրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ֆինլանդիայի հայ համայնքի հետ:

 Հանդիպմանը ներկա էին Նորին Սրբությանն ուղեկցող պատվիրակության անդամներ Մայր Աթոռի աստվածաբանական ուսումնական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրների Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, ինչպես նաև Շվեդիայում ու Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը:

 Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրների Հայրապետական պատվիրակը, հանուն Ֆինլանդիայի հայ համայնքի, իր որդիական շնորհակալության ու բարիգալստյան խոսքն ուղղեց Վեհափառ Հայրապետին՝ ընդգծելով այն դրական տեղաշարժերն ու զարգացումները, որ տեղի էին ունեցել Ֆինլանդիայի հայորդյաց կյանքում վերջին մի քանի տարիներում:

 Այնուհետև հայ համայնքի հետ հանդիպման համար իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հատկապես կարևորելով համայնքի կազմակերպվածության ու համախմբման ոգին: Վեհափառ Հայրապետն իր խոսքում մասնավորապես ասաց. «Գոհունակություն է Հայրապետիս համար՝ տեսնելու, որ այսօր արդեն Ձեր կողքին են ոչ միայն եկեղեցականներն ու ձեր հովիվները, այլև հայրենի իշխանությանց ներկայացուցիչները՝ ի դեմս մեծարգո դեսպան տիար Արտակ Ապիտոնյանի: …Մեր մաղթանքն է, որ դուք մոտ ապագայում ևս կարողանաք համախմբվել ու կազմակերպվել՝ պահպանելու համար ձեր հայ քրիստոնեական ինքնությունը, ազգային արժեքների ու մայրենի լեզվի հանդեպ նախանձախնդրությունը փոխանցելով ձեր զավակներին»:

 Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը, օրհնելով հայ համայնքի ներկայացուցիչներին, նաև լսեց նրանց առաջարկները և պատասխանեց ներկաների հարցերին:

20 2 20 1

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը ekeghecakan kyanq 17.03.3017 Եկեղեցական կյանք (17.03.2017)
Հաջորդ նյութը Haxverdyan Հոգևորականի արձագանքը Ռուբեն Հախվերդյանին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

28 1 2
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն (նկարներ)

28 Դեկտեմբերի, 2016
6 3 1
Նորություններ

Ապրիլի 6-ը հռչակվեց համայնավարական բռնապետության տարիներին հալածված և նահատակված հոգևորականների հիշատակի օր

6 Ապրիլի, 2017
Garegin Katoghikos 319
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձը Մեծ Պահքի առիթով

20 Փետրվարի, 2023
Hayr Toma
Նորություններ

Վարդապետական թեզի պաշտպանություն և վարդապետական մասնավոր աստիճանի տվչություն

18 Ապրիլի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?