Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
19 Mothers
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց զոհված զինծառայողների մայրերի և այրիների հետ
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց զոհված զինծառայողների մայրերի և այրիների հետ

Published: 19 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ղարաբաղյան հակամարտության ընթացքում` պատերազմական գործողությունների և զինադադարի պայմաններում, զոհված զինծառայողների մայրերի և այրիների հետ:
Սկզբում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրեց հանդիպմանը մասնակից հայուհիներին, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին` ողջունելով նրանց այցը Ս. Էջմիածին:
Ամենայն Հայոց Հայրապետն իր սրտակցությունը հայտնեց զինվորների մայրերին և այրիներին` նրանց ցանկանալով Սուրբ Հոգու մխիթարություն: Նորին Սրբությունն ասաց, որ յուրաքանչյուր հայ ցավ է ապրում այդ կորուստների համար, բայց նաև գիտակցում է, որ հայ հերոս զինվորներն իրենց կյանքն ընծայաբերել են Հայրենիքի, ժողովրդի և իրենց ընտանիքների խաղաղ ու ապահով կյանքի համար:
«Մեր Սուրբ Եկեղեցին մշտապես աղոթում է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած իր զավակների համար: Հայրենիքի համար կյանքի նվիրաբերումը ամենանվիրական զոհաբերություն է նկատում մեր Եկեղեցին: Այդպես է ապրել և դարերի մեջ գոյատևել մեր ժողովուրդը: Վստահ եղեք, նրանց հիշատակը միշտ ապրելու է մեր ժողովրդի սրտում, և ժողովուրդը միշտ իր խոնարհումն է բերելու իր քաջազուն զավակների անմահ հիշատակի առջև», — նշեց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունը հավելեց, որ Հայրենիքի պաշտպանության սրբազան գործում հայ զինվորների դրսևորած բարձր գիտակցությունն ու հայրենասիրական ոգին միայն հպարտության զգացում է ծնում:
Վերջում Նորին Սրբությունը, աղոթք բարձրացնելով հայրենյաց զոհված պաշտպանների հոգիների հանգստության համար, օրհնեց նրանց մայրերին և այրիներին` ցանկանալով ուժ, կամք և ոգու ամրություն:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 19 Ambassador of Egypt Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանին
Հաջորդ նյութը 20 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սերբիայի դեսպանին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Miqayel srbazan 274
Նորություններ

«Այդ ո՞ր մարդկանց աչքերի մեջ է իրավունք ձեռք բերել նայելու, թող որևիցե մի հոգևորականի աչքերի մեջ նայի» Շիրակի թեմի առաջնորդ

2 Հունիսի, 2021
HBYM bounus aryes 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի պատվիկակությանը

23 Ապրիլի, 2023
17 3 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Մշակույթի նորանշանակ նախարարին

17 Հոկտեմբերի, 2016
Cavakcagir
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ցավակցություններն է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

7 Հուլիսի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?